Նախկին “Չորս տարբերակ” խմբից Գոհար Ջավուկցյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ դեռեւս չի գտել իր “իսկական” երկրորդ կեսին, բայց վերջերս չի մերժել մեկ ուրիշ առաջարկ` կապված գործնական հարաբերությունների հետ:):
Գոհար Ջավուկցյանը Գագրայում
“Աբխազիայի Գագրա քաղաքի ծովափնյա ակումբներից մեկում երգելու հրավեր ստացա եւ չմերժեցի: Այս առաջարկը հնարավորություն է տալիս միաժամանակ հանգստանալ եւ աշխատել”,-նշել է երգչուհին:
Գոհար Ջավուկցյանը
Գոհար Ջավուկցյանը տպավորված է Գագրայի տեսարժան վայրերով ու բնությամբ, իսկ սեպտեմբերին կմեկնի իր ծննդավայր Սանկտ Պետերբուրգ.“Այնտեղ ավելի պասիվ հանգիստ կանցկացնեմ”,-ասել է նա ու հավելել.“Սիրում եմ ուղեւորության մեկնել ընկերներիս հետ, բայց այս տարի չստացվեց”:
Գոհար Ջավուկցյանը Գագրայում
Երգչուհին մտադիր է վերադառնալուն պես երաժշտական ակտիվ գործունեություն ծավալել.“Կան շատ մտքեր, նախագծեր: Կաշխատեմ բոլորն իրականացնել”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Գոհար Ջավուկցյանի անձնական արխիվից


×
9,080






