Նորաձեւության սիրահարներն օրերս հավաքվել էին Զուլում եւ Մուշեղ Գրիգորյանների արվեստանոց-ցուցասրահում, որտեղ ներկայացվել է «Փետուր» ապրանքանիշի եւ Սիրարփի Ադամյանի «Seraphima» նախագծի համատեղ «Petoor by Seraphima» կապսուլային հավաքածուն:
Անի Մկրտչյանը եւ Մարինե Հակոբյանը
Ցուցադրված յուրաքանչյուր նմուշի հիմքում գիշերազգեստն է: Հեղինակներն այն վերածել են բազմաֆունկցիոնալ հագուստի, որը կարելի է կրել առօրյայում: Նրբագեղ գիշերազգեստի կոնցեպտը դիզայներները զուգակցել են տղամարդու ուժն ու ինքնավստահությունը փոխանցող պիջակի հետ՝ էլ ավելի ընդգծելով այն կրողի կանացիությունը:
«Petoor by Seraphima» հավաքածուի շնորհանդեսին
Վերարկուներ, երեկոյան զգեստներ, զուգագուլպաներ, կիսաշրջազգեստներ ու աքսեսուարներ` կապսուլային հավաքածուն նախատեսված է ակտիվ կենսակերպ ունեցող, աշխատող, ստեղծագործ, ժամանցն իր ընկերների շրջապատում անցկացնող կանանց ու աղջիկների համար:
«Երեւի նախախնամություն էր, որ հանդիպեցինք ու որոշեցինք համագործակցել: Երբ հանդիպեցի «Petoor»-ի թիմին, հասկացա` այն մարդիկ են, որ կօգնեն ինձ իրագործել գաղափարներս: Կապսուլային հավաքածուի նմուշները կրելի են օրվա ցանկացած ժամին եւ ամենատարբեր առիթներով»,-մեզ հետ զրույցում նշել է Սիրարփի Ադամյանը:
Կարինա Առուստամյանը եւ Հելեն, Արեւիկ Ուդումյանները
Սա դիզայների առաջին համագործակցությունն է «Փետուր»-ի հիմնադիր Անի Մկրտչյանի հետ: Վերջինս ասել է, որ հավաքածուն ստեղծել են շուրջ երկու ամսվա ընթացքում. «Կոնցեպտը «Փետուր»-ինն է, բայց նմուշների գաղափարները Սիրարփիինն են: Սիրում եմ համագործակցել եւ չեմ հասկանում այն մարդկանց, որոնք մենակ են աշխատում: Թիմային աշխատանքը միշտ ավելի արդյունավետ է ստացվում»:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: