×


Գոռ Կիրակոսյանը հայր է դարձել :)

“Այսօր պապա եմ դարձել”. ահա այսպիսի բարի լուրով եւ ստորեւ ներկայացված լուսանկարով է կիսվել “ֆեյսբուքյան” ընկերների հետ ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը:):

Գոռ Կիրակոսյանը նորածին որդու հետ


“Մեծ պատմություն փոքր քաղաքում”, “Կորած-մոլորվածը Հայաստանում”, “Տոմս դեպի Վեգաս” եւ  գեղարվեստական այլ ֆիլմերի ռեժիսորի առաջնեկը տղա է: Միացյալ Նահանգներում լույս աշխարհ եկած փոքրիկի անունն ու այլ մանրամասներ BRAVO.am-ը կփորձի ներկայացնել առաջիկայում:

Ի դեպ, Գոռ Կիրակոսյանը հայտնի պարող Միհրանի եղբայրն է, որի երկվորյակների ծննդյան մասին եւս պատմել ենք:):

Գոռ Կիրակոսյանը կոնջ հետ


BRAVO.am-ը շնորհավորում է Գոռ Կիրակոսյանին հայր դառնալու կապակցությամբ` փոքրիկին մաղթելով անհոգ եւ առողջ մանկություն:

BRAVO.am
Լուսանկարները` Գոռ Կիրակոսյանի “ֆեյսբուքյան” էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW