Օգոստոսի 26-ին Գրիգոր Կյոկչյանը դարձավ 27 տարեկան: Երգիչն այնքան զբաղված է եղել գործնականով, որ չի հասցրել երեկույթ կազմակերպել, սակայն մտերիմ ընկերները դա արել են իր փոխարեն: BRAVO.am-ի հետ զրույցում Գրիգորը պատմեց, որ ծննդյան օրն ացկացրել է Երեւանից դուրս, իսկ քաղաք հասնելուն պես ընկերներին “բռնացրել” է իր տան բակում:
Գրիգոր Կյոկչյանը
“Ընկերներս երեկոյան ինձ համար փոքրիկ խնջույք էին կազմակերպել: Մինչ ուշ գիշեր բավական խենթություններ արեցինք, հաճելի ժամանակ անցկացրինք, զվարճացանք: Առհասարակ` միասին մեր բոլոր օրերն են հետաքրքիր ու խենթ անցնում, իսկ երբ առիթ կա, առավել եւս”,- մեզ հետ զրույցում նշել է երգիչը:
Գրիգոր Կյոկչյանը
Սկսած կեսգիշերից ողջ օրվա ընթացքում Գրիգորը բազում շնորհավորանքներ է ստացել գործընկերներից, երկրպագուներից ու բարեկամներից. «Շնորհավորանք եմ ստացել անգամ ուղիղ եթերից: Հաղորդավարուհի Դիանա Մալենկոյի շնորհավորանքը, ցավոք, չեմ լսել, բայց պատրաստվում եմ լրացնել այդ բացն օնլայն տարբերակով: Ինձ համար թանկ ու կարեւոր են բոլորի բարեմաղթանքներն ու ուշադրությունը, շնորհակալ եմ բոլոր ընկերներիս ու հարազատներիս”:
Գրիգոր Կյոկչյանը
Ի դեպ, Գրիգորը ծննդյան տոնին խնջույք չկազմակերպելու համար բավական հարգելի պատճառներ ունի. նա զբաղված է ստեղծագործական լուրջ աշխատանքներով. “Համագործակցում եմ «Արմենիա» հեռուստաընկերության հետ: Ներգրավված եմ “Հայաստանի ձայնը” նախագծի 3-րդ ենթաշրջանում, ինչպես նաեւ շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի հումորային նոր սիթքոմ, որում դերակատարում ունեմ նաեւ ես»,- ասաց Գրիգորը` չբացելով փակագծերը:
Բացի նոր նախագծերից, Գրիգորը պատրաստվում է մինչեւ տարեվերջ հանդիսատեսին հանձնել իր նոր` թվով երրորդ տեսահոլովակը: “Մի քանի նոր երգ ունեմ, դրանցից մեկի երաժշտության եւ խոսքերի հեղինակն ես եմ”,- ավելացրեց Գրիգորը: Թեեւ երգչին գործերը հանգիստ չեն տալիս, այնուամենայնիվ, նա չի մոռանում նաեւ անձնական կյանքի մասին. “Անձնականիս եւս հասցնում եմ ժամանակ տրամադրել, բայց առայժմ լուրջ նորություններ չունեմ: Դեռ չեմ ամուսնանում»,- ծիծաղով ավելացրեց երգիչը:
Տեքստը` Աշխեն Դաշյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գրիգոր Կյոկչյանի անձնական արխիվից եւ Bravo.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: