×


Գրիգոր Կյոկչյանի “սրտի առաջին կաթվածը” :)

Երիտասարդ երգիչ Գրիգոր Կյոկչյանն արդեն հինգ տարի է` զբաղվում է երգարվեստով, չնայած` լայն մասսաներին ավելի հայտնի դարձավ “Հայաստանի ձայնը” նախագծից: Նա շատերի համար է երգեր գրել, որոնց հիման վրա նկարահանվել են տեսահոլովակներ, իսկ հիմա հերթն իրենն է:

Գրիգոր Կյոկչյանը շուտով տեսահոլովակ կներկայացնի


“Հինգ տարի կրթվելով Երգի թատրոնում` կարծում եմ` հասունացել է այն պահը, որ տեսահոլովակ ունենամ: Եվ դա ինքնանպատակ չէ”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշեց հեղինակ-կատարողը` տեղեկացնելով, որ պրեմիերան սարերի ետեւում չէ:):

“Սրտի կաթված”. այսպես է կոչվում Գրիգորի առաջին գործը, որի երաժշտության եւ ռեփի հատվածի հեղինակը հենց ինքն է, խոսքերը Անիտա Հախվերդյանինն են, գործիքավորումը կատարել է Էդգար Ալեքսանյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Աբովյանն է:

Գրիգոր Կյոկչյանը` "Սրտի կաթված" տեսահոլովակի նկարահանումներին


“Սյուժեի գաղափարն Արմեն Գալյանինն է, որը զբաղվել է նաեւ իմ ոճով: Նկարահանումները տեւել են երկու օր, տեսարանները բավական հետաքրքիր են եւ էքստրեմալ, առաջարկում եմ դիտել, հետո քննարկել:)”,-նշեց երաժիշտը:

Գրիգոր Կյոկչյանի "Սրտի կաթված" տեսահոլովակի նկարահանումներին


Գրիգոր Կյոկչյանից պարզեցինք, որ “Սրտի կաթված”-ը պատկանում է իր սիրելի երաժշտական ոճին եւ այն երգերը, որոնք գրում է ուրիշների համար, չի ցանկանա կատարել: Երգիչը խոստանում է առաջին տեսահոլովակից հետո նոր գործեր ներկայացնել: 

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Գրիգոր Կյոկչյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW