Երգիչ, հաղորդավար, պրոդյուսեր Գրիշա Աղախանյանը երրորդ անգամ հայր է դարձել: Շողեր Թովմասյանն ամուսնուն հուլիսի 17-ին որդի է պարգեւել: BRAVO.am-ը շնորհավորել է երջանիկ հայրիկին եւ փոքրիկին առնչվող հարցեր հղել:):
Գրիշա Աղախանյանը եւ Շողեր Թովմասյանը ծնողներ են դարձել
Նա մեզ հետ զրույցում հայտնել է, որ կրտսեր տղային իր հայրիկի պատվին անվանակոչել է Ալեքսանդր.“Պայմանավորված նրանով, որ հասուն տարիքում եմ կրկին հայր դարձել, զգացմունքներս գուցե մի փոքր ավելին են: Հիմա ձգտում եմ տանը լինել եւ ազատ ժամանակս տղայիս հետ անցկացնել: Նրան ինձ եմ նմանեցնում:)”:
Գրիշա Աղախանյանը եւ Շողեր Թովմասյանը ծնողներ են դարձել
Գրիշա Աղախանյանը նաեւ նշել է, որ այս շրջանում շարունակվում են “Շանթ”-ի հեռուստանախագծերի նկարահանումները, եւ արձակուրդ դեռ չի մեկնի, իսկ կինը սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում` Նիկոլայ Ծատուրյանի ղեկավարած կուրսում.“Ամեն ինչ կանենք, որ ուսումը կիսատ չթողնի` համատեղելով երեխայի խնամքի հետ”:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի, Վիգեն Մնոյանի եւ Շողեր Թովմասյանի անձնական արխիվից


×
38,049






