×


“ԴԴՏ” ռոք-խումբը եւ ուրիշներ գալիս են Երեւան :)

Ռուսաստանյան հանրահայտ “ԴԴՏ” խումբը հունիսի 16-ին իր հիթերը կհնչեցնի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգին: Ռոք բենդը, որի ղեկավարն է Յուրի Շեւչուկը, հայ հանդիսատեսին կներկայանա “Բոլորն ուղեւորվում են Երեւան” ծրագրի շրջանակում:

"ԴԴՏ" ռոք-խումբը


“Ժողովրդական դիվանագիտության առաքելության” նախաձեռնած միջոցառումները մեկնարկել են երեկ` հունիսի 12-ին, Բորիս Բուրդայի հետ հանդիպմամբ եւ Յուրի Գորբաչովի` Նկարիչների միությունում բացված ցուցահանդեսով:Նշենք, որ հինգ օրվա ընթացքում մեր մայրաքաղաքը կհյուրընկալի շուրջ 600 օտարերկրացու, որոնց թվում` 340 էստոնացի եւ 100 օդեսացի, կանցկացվի 40-ից ավելի միջոցառում ինչպես Երեւանում, այնպես էլ Գյումրիում, Ծաղկաձորում, Տաթեւում, Էջմիածնում  եւ այլուր:

Բորիս Բուրդան


Նախագծի նպատակն է ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակույթին, ներկայացնել այլ ժողովուրդների մշակույթը: Բազմաթիվ համերգների, հանդիպումների, ցուցահանդեսների թվում հունիսի 15-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում կկայանա գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկու “120 րոպե Ժվանեցկու հետ” հեղինակային երեկոն:

Մեկնարկել է "Բոլորն ուղեւորվում են Երեւան" խորագրով միջոցառումները


“Բոլորն ուղեւորվում են Երեւան” ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումների  ամբողջական ցանկին ծանոթացեք այստեղ`  www.yerevan2013.ee:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW