×


Դալիթայի նոր ֆոտոշարքն ու կարեւոր ընտրությունը :)

Դալիթան ամառային նոր ֆոտոշարք ունի, որն առաջինը տրամադրել է BRAVO.am-ին։ 16-ամյա երգչուհին կրում է Ֆաինա Հարությունյանի մոդելավորած զգեստները, վարսահարդարումն ու դիմահարդարումն իրականացրել է Արտո Պետրոսյանը, լուսանկարիչը Վահե Մինասյանն է:

Դալիթան


«Քանի որ թիմային աշխատանք է, միմյանց հետ խորհրդակցելով` ընտրել ենք վերջին հավաքածուից լավագույնները։ Շատ հաճելի միջավայր էր, նկարահանման օրն էլ արեւային էր եւ հարմար լողավազան մտնելու համար»,-պատմել է նա:

Դալիթան


Գերազանց ավարտելով Երեւանի եվրոպական քոլեջի մենեջմենթ-կառավարում բաժինը, պատանի երգչուհին ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ծրագրավորման ֆակուլտետ.«Ընտրեցի այս ճյուղը, քանի որ իր մեջ ներառում է իմ ամենասիրելի առարկաներից մաթեմատիկան: Միշտ հետաքրքրվել եմ այս մասնագիտությամբ. նորարարությունների յուրահատուկ աշխարհ է»:

Դալիթան նշել է, որ անհամբերությամբ սպասում է ուսումնական տարվա մեկնարկին.«Արվեստը երբեք չի խանգարում գիտությանը: Երկուսն էլ ինձ համար յուրովի տեղ ունեն։ Ոգեւորված սպասում եմ ուսանողական հետաքրքիր կյանքին»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Վահե Մինասյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW