×


Դավոն իր 24-ամյակը նշում է սիրելիի ու ընկերների հետ

Դավիթ Միրոյանը, նույն ինքը` ռեփեր Դավոն, այսօր դառնում է 24 տարեկան: BRAVO.am-ը քիչ առաջ շնորհավորել է հոբելյարին, լուսանկարել ու նաեւ պարզել, թե ում հետ է նա անցկացնում իր համար տոնական օրը:

Դավոն սիրելիի` Սոնա Աբրահամյանի հետ


“Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ ծննդյանս տարեդարձն անցկացնում եմ` ինչպես ստացվի. երբեք ոչինչ չեմ պլանավորում: Բայց այս մեկը տարբերվում է նախորդներից նրանով, որ ընկերուհուս հետ ենք նշում նույն տարբերակով:)”,-մեզ հետ զրույցում նշել է Դավոն:

Դավոն իր 24-ամյակը նշում է սիրելիի ու ընկերների հետ


Ռեփերը նաեւ հետեւյալն է ասել.“Առավոտից նշում ենք. ով երբ ազատվում է, հանդիպում ենք: Ծննդյանս ամենահիշվող տարեդարձն անցկացնում եմ յուրաքանչյուր տարի: Ամեն անգամ ասում եմ, որ հենց այդ ծնունդս է ամենից լավը, բայց հաջորդ տարի ավելի լավ է ստացվում”:

Ռեփեր Դավոն


Նա պատմել է, որ դեռ կեսգիշերից ստանում է նվերներ ու շնորհավորանքներ. “Ընկերներս, տնեցիք, ընկերուհիս արդեն շնորհավորել են: Կարծում եմ` ամենասպասված ու օրիգինալ նվերը բոլորն ակնկալում են ստանալ իրենց սիրելիից”: Նշենք, որ Դավոյի սիրելին լրագրող, հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանն է: 

Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW