Վահագն Ստեփանյանը եւ Ռուզաննա Հարությունյանը աշնանը ծնողներ դարձան, օրերս էլ նշել են Նարեկ-Քրիստոյի 4 ամսականը.«Տղայիս նվիրել ենք նոր համ:). նա այդ օրն առաջին անգամ խնձոր կերավ եւ մեզ իր ծիծաղը պարգեւեց: Վայելում եմ նրա անուշ հոտը, անքուն, բայց հաճելի գիշերները: Ամեն օր մի նոր բան է անում, ուրախացնում եւ հիացնում մեզ»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է հումորիստը:
Դելոյի կինն ու որդին
Դելոյին երջանկացնում է այն փաստը, որ տղան կարոտում է իրեն: Նշում է՝ երբ տուն է վերադառնում, երեխան իրեն տեսնելուն պես ուրախանում, ոգեւորվում է.«Նաեւ երբ թաքուն արթնանում է, ինձ միամիտ տեսնելիս ժպտում է: Նրանից մեծ էներգիա եմ ստանում ողջ օրվա համար»:
Վահագն Ստեփանյանը եւ Մոսո Կարապետյանը
Խոսելով գործնական նորություններից` նա տեղեկացրել է, որ փետրվարի 14-ին Սուրբ Վալենտինի տոնի առթիվ համերգ կիրականացնեն Մոսո Կարապետյանի հետ.«Առաջարկը ստացել ենք Գլենդելի հանդիսությունների սրահներից մեկից:
Կարծում եմ` գեղեցիկ ու հետաքրքիր ծրագիր ենք կազմել: Այստեղ նմանատիպ միջոցառումները շատ քիչ են, գրեթե չկան: Շոուին կմասնակցեն Լիլուն, A Chilla-ն, իսկ Երեւանից հատուկ հյուրը կլինի «Ռեինկարնացիա» խմբի հիմնադիր Ռոլանդ Գասպարյանը»:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Դելոն
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: