Վահագն Ստեփանյանը, նույն ինքը՝ Դելոն, մեկ ամսից ավելի է՝ վայելում է հայր լինելու բերկրանքը: Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած հումորիստ-դերասանն առաջնեկի՝ Նարեկ-Քրիստոյի լուսանկարներն առաջինը հրապարակելու իրավունքը վստահել է BRAVO.am-ին:
Դելոն` որդու հետ
«Կյանքս լիովին փոխվել է: Երջանիկ մարդ եմ եւ շնորհակալ եմ Աստծուն իմ ընտանիքը լիարժեք դարձնելու համար: Ես նրան շատ էի սպասում, եւ հիմա անում եմ սրտիս ուզածը: Իսկ սիրտս ուզում է, որ միշտ փոքրիկիս կողքին լինեմ: Կարոտում եմ տղայիս անգամ քնած ժամանակ»,- ասել է նա եւ հավելել, որ հարազատները «Skype»-ի միջոցով են տեսել փոքրիկին, հուսով է՝ մոտ ապագայում կվերադառնան Երեւան, եւ «դելոյական» խնջույք կկազմակերպի:
Ռուզաննայի խոսքով՝ երեխայի ծնվելուց հետո ամուսինը շատ է փոխվել.«Հիմա Դելոյի համար տղայից բացի, գրեթե ամեն ինչ երկրորդ պլանում է: Չնայած զբաղվածությանը՝ նա ժամանակի մեծ մասը փորձում է մեզ հետ անցկացնել: Հոգատար ամուսին է, դրա համար էլ պարզ էր ինձ համար, որ նույն հոգատարությամբ էլ երեխային կվերաբերվի»:
Դելոյի որդին՝ Նարեկ-Քրիստոն
Նարեկ-Քրիստոն հայրիկի հետ հրաշալի հարաբերությունների մեջ է: Նրանք արդեն ընկերներ են եւ, ինչպես Դելոն է նշել, իրար հասկանում են կես բառից:): Միասին դուրս են գալիս զբոսնելու, ճանապարհին փոքրիկը քնում է, իսկ հայրիկը` մարզվում: Նրանց առավոտները հենց այսպիսին են:
«Ինձ թվում է՝ տղաս նույնպես տարբեր բնագավառներում կփորձի քայլեր անել, մինչեւ կգտնի այնպիսի մասնագիտություն, որը կսիրի եւ որով կապրի: Բայց կարեւորը՝ լավ մարդ մեծանա, թեկուզ Միացյալ Նահանգների քաղաքացի է, բայց հոգով եւ արյամբ հայ մնա: Նա պետք է կարեւորի այն հանգամանքը, որ քրիստոնյա հայ ազգի զավակ է»,-ասել է հումորիստ-դերասանը:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Դելոն
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: