2013 թվականի հունիսի 22-ին Աննա Դավթյանը լքեց ցանկալի հարսնացուների ցուցակը, իսկ այսօր արդեն վայելում է մայրության բերկրանքը:): Ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, դերասանուհին դուստր է ունեցել:
Աննա Դավթյանն` ամուսնու հետ
Նորաթուխ մայրիկը մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ երեխային անվանակոչել են Ադել: Աղջնակը լույս աշխարհ է եկել հունիսի 17-ին` Մոսկվայի ծննդատներից մեկում:
Աննա Դավթյանն` ամուսնու հետ
Ամուսնու հետ Ռուսաստանի մայրաքաղաքում բնակություն հաստատած դերասանուհին իր 25-ամյակի օրը` մարտի 20-ին, նշել էր, որ առաջնեկն իր ամենացանկալի նվերն է եւ անհամբերությամբ սպասում է նրա ծննդին:
BRAVO.am-ը շնորհավորում է Աննա Դավթյանին մայրանալու կապակցությամբ` փոքրիկին մաղթելով անհոգ եւ առողջ մանկություն:
BRAVO.am
Լուսանկարները` Աննա Դավթյանի անձնական արխիվից եւ Creative Group-ի


×
12,588






