×


Դերասանուհի Նորա Գրիգորյանը եռյակ կունենա :)

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասաններ Նորա Գրիգորյանը եւ Էրվին Ամիրյանն օգոստոսին առաջին անգամ ծնողներ կդառնան։ 2014-ի ապրիլի 4-ին ամուսնացած զույգը երջանկանալու եռակի առիթ ունի, քանի որ եռյակ են ունենալու:

Նորա Գրիգորյանը եւ Էրվին Ամիրյանը


«Անսպասելի էր, որ եռյակ ենք ունենալու, դեռ չենք հավատում, միայն մեզ փորձում ենք պատկերացնել մամա-պապայի կարգավիճակում։ Դեռեւս կենսակերպս չեմ փոխել. շատ շարժուն եմ, էներգիաս այնքան շատ է, որ ամեն անգամ ընտանիքիս անդամները նկատողություն են անում զգուշավոր չլինելու համար, բացի այդ, դեռեւս չեմ կարողանում կաթնամթերք շատ ուտել»։

Մինչ այս Նորան ընդգրկված էր «Գլամուրային չոբանները» ներկայացման կազմում, իսկ այսուհետեւ նրա փոխարեն բեմ կբարձրանա Շուշաննա Թովմասյանը.«Ուրախ եմ, քանի որ ժողովուրդն իրեն սիրում է, ինչը ներկայացման համար շատ կարեւոր է։ Մայրանալուց հետո երկար դադար չեմ ուզում վերցնել. կրկին կաշխատեմ ռուսական թատրոնում»։

Նորա Գրիգորյանը եւ Էրվին Ամիրյանը


Ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի դուստրն այժմ թատրոնում խաղացանկային նոր ներկայացում է բեմադրում։ Նախորդ տարի նա բեմադրել էր «Խնջույք ամառանոցում» տրագիկոմեդիան եւ այս տարի «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությանը նոմինացված է «Երիտասարդ ռեժիսոր» անվանակարգում. «Քանի որ ֆիզիկապես չեմ կարող ակտիվ լինել, այս շրջանում բեմ դուրս չեմ գա, բայց չեմ կարող չաշխատել։ Մի քանի օրից սկսելու ենք փորձերը, առաջին անգամ աշխատելու եմ մեր թատրոնի վաստակավոր դերասանների հետ։ Պրեմիերան նշանակված է հունիսին»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Նորա Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին