Allure ամսագիրը հրապարակել է մոդելային աշխարհում գործող 7 ամենասեքսուալ ու պահանջված տղամարդ-մոդելների ցուցակը, որն էլ այսօր ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Ռիկ Ջենեսթ, կամ Զոմբի Բոյ
Զոմբի Բոյը
Տղամարդ-մոդելների շրջանում ամենավառ կերպարներից է Ռիկ Ջենեսթը, կամ Զոմբի Բոյը, ում մարմինը զարդարում են հարյուրավոր դաջվածքներ: Առաջին դաջվածքը Բոյն արել է 16 տարեկանում: Մանկուց մոդելն երազել է սեփական մաշկի փոխարեն դաջվածքներ ունենալ: Տատու-վարպետների աշխատասենյակներում հազարավոր դոլարներ ծախսելով` Զոմբի Բոյը այսօր իրականացրել է երազանքը:
Այսօր Բոյն ամենապահանջված մոդելներից է: Նրա մասնակցել է բազմաթիվ գովազդային հոլովակների նկարահանումներին, նրա լուսանկարները զարդարում են հեղինակավոր ամսագրերի շապիկները, վերջերս էլ Ռիկը նկարահանվել է “47 Ռոնին” ֆիլմում Կիանու Ռիվզի հետ: Շատերին Բոյի կերպարը անհասկանալի կամ զզվելի է, բայց երազանքներն իրականացրած 29-ամյա “սեւ ու սպիտակ” մարդն այսօր ամենապահանջված մոդելների ցուցակում է:
Շոն Օ`Փրայ
Շոն Օ`Փրայ
17 տարեկանում Շոն Օ`Փրայը մասնակցեց ‘’Ամերիկյան թոփ-մոդել’’ շոուին, որն էլ հնարավորություն տվեց սկսնակ մոդելին մասնակցել տարբեր ֆոտոշարքերի ու դառնալ ամենապահանջված մոդելներից մեկը: Այսօր Շոն Օ`Փրային կարելի է տեսնել Hermes, Salvatore Ferragamo, Versace եւ այլ հեղինակավոր ապրանքանիշերի ցուցադրություններին ու գովազդային տեսահոլովակներում: Ի դեպ, այս տարի Փրայը դարձել է ամենաբարձր վարձատրվող տղամարդ-մոդելը:
Թոնի Ուորդ
Թոնի Ուորդ
Լուսանկարիչներն ու դիզայներները սիրում են նրան արծվաքթի, գզգզված վարսերի, խենթ ու գրավիչ հայացքի ու անսպառ խարիզմայի համար: 51-ամյա մոդելը չի մրցում երիտասարդների հետ, նա միշտ առաջին պլանում է` օգտագործելով իր հասուն սեքսուալությունը: Roberto Cavalli, Chanel, Dolche and Gabbana, Diesel, Fendi` հեղինակավոր ապրանքանիշերի այս ցուցակը, որոնց հետ համագործակցում է Ուորդը, կարելի է անվերջ շարունակել: Ուորդը սիրում է թեյ, ընկերություն է անում Մադոննայի հետ ու մնում է ամենապահանջված ու սեքսուալ մոդելներից մեկը:
Դեւիդ Գանդի
Գեղեցիկ սեռի գրեթե բոլոր ներկայացուցիչները խենթանում են այս տղամարդու համար: Դեւիդ Գանդին Dolce & Gabbana նորաձեւության տան սիրելի մոդելներից է: Կապուտաչյա Գանդին ծնվել է հասարակ աշխատավորների ընտանիքում, բայց, մասնակցելով մոդելային մրցույթի, այսօր դարձել է աշխարհի ամենապահանջված տղամարդկանցից մեկը: Ի դեպ, հենց Գանդին է առաջիններից է, ով փոխել է տղամարդ-մոդելների մասին ստեղծված կարծրատիպն ու ապացուցել, որ իսկական տղամարդը տղամարդկային է ցանկացած ոլորտում:
Ջոն Կորտահարենա
Ջոն Կորտահարենա
Իսպանացի այս մոդելն ունի բոլոր տվյալները հաջողակ լինելու համար`188 սմ հասակ, կանաչ աչքեր, խիտ վարսեր, գեղեցիկ կազմվածք ու սեքսուալ հայացք: Ջոնը պայմանագիր ունի աշխարհի ամենահայտնի ու հեղինակավոր ապրանքանիշերի հետ, նա նաեւ նկարահանվել է “Միայնակ Տղամարդը” ֆիլմում Քոլին Ֆրթի եւ Ջուլիանա Մուրի հետ:
Մատիաս Լաուրիդսեն
Սառցե կապույտ աչքերի համար նրան արքայազն են անվանում: Նա սիրում է գրականություն, կարող է զրուցել ձեզ հետ ցանկացած թեմայով, նա հպարտ է ու սեքսուալ: Մատիասի դեմքին`ձախ այտոսկրին սպի կա, բայց, ինչպես գիտենք, սպիները զարդարում են տղամարդուն եւ, ինչպես տեսնում ենք, չեն խանգարում լինել ամենապահանջված տղամարդկանցից մեկը:
Նոա Միլս
Ամենա-ամենաների ցուցակը եզրափակում է Նոա Միլսը, ով մոդել է դարձել քրոջ շնորհիվ: Ապագա մոդելի քույրն է ստիպել եղբորը դիմել մոդելային գործակալություն ու կարիերա սկսել: Նա մասնակցում է հեղինակավոր ապրանքանիշերի ցուցադրություններին, լուսանկարվում հայտնի ամսագրերի համար եւ նույնիսկ նկարահանվում ֆիլմերում: Նրան նկատած կլինեք “Սեքսը Մեծ Քաղաքում 2” ֆիլմում` Սամանթայի սիրեկանի դերում:
Bravo.am
Աղբյուրը` Allure
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: