×


Դիակն ու հրեշտակը, հարսն ու հրեշը` Երեւանի ակումբներում :)

Եթե երեկ ընկերներիցդ շատերին չես ճանաչել, դա միայն այն պատճառով, որ նրանք մասնակցել են “Halloween”-ին:): Չնայած` տոնը հայկական չէ, Երեւանում հելոուինյան կերպարների պակաս չի զգացվել, որոնց կարող եք տեսնել BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Երեւանում "Հելոուին" են նշել


Մայրաքաղաքի գրեթե բոլոր ակումբներում, ինչպես նախորդ տարիներին, խրախուսվում էր սարսափազդու տեսքով հյուրերի մուտքը, նշենք նաեւ, որ ժամանցի մի քանի վայրում էլ հրաժարվել էին նշել տոնը` հրավիրելով հակահելոուինականներին:

Ինչ վերաբերում է կերպարներին, դրանք բազմազան էին, իսկ ամենատարածվածը կենդանի դիակներն էին, վհուկները, հրեշները, նորույթ էր Մալեֆիսենտը` ոգեշնչված Անժելինա Ջոլիի ֆիլմային համանուն կերպարից:):

Երեւանում "Հելոուին" են նշել


Մեր առաջին կանգառը “Irish”-ն էր, որտեղ հանդիպեցինք հարսնացուների, կատուների, մկնիկների: Այստեղ կերպարանափոխված էին նաեւ աշխատակիցները, ինչն ավելի էր ամբողջացնում մթնոլորտը: Շատ էին նաեւ օտարազգի երիատասարդները:

“Woodrock”-ի մուտքի մոտ երկարաքիթ եւ տարօրինակ տեսքով երիտասարդն ասաց, որ կարող ենք ներս մտնել: Սեղանների շուրջ նստած էին բուժքույրերը` բժիշկների հետ, միասին խմում էին դիակն ու հրեշտակը, իսկ պարահրապարակում պարում էին հարսն ու սատանան:

Երեւանում "Հելոուին" են նշել


“Tom Collins”-ի մուտքը լուսավորում էին բազմում դդումները. կազմակերպիչները շեշտը դրել էին թեմատիկ ձեւավորման վրա, հնչում էին լատինական ռիթմեր:):

“Էօն”-ում ամեն ինչ խաղաղ էր, ուշագրավ էին դիմակավորված փոքրիկները, իսկ տատիկը հատուկ լուսանկարվելու համար կրեց մեծ ակնոցը:):

Երեւանում "Հելոուին" են նշել


Հ.Գ. Հուսով ենք` երեկվա հրեշներն այդեն մարդկային կերպարանք են ստացել եւ դիամակները կրկին կկրեն միայն հաջորդ տարի հոկտեմբերի 31-ին:):

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսնանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW