“Պայքարի՛ր հանուն սիրո”. ահա այս ուղերձը պարունակող “Not Alone”/“Դու մենակ չես”/ երգով Արամ MP3-ն մայիսին Հայաստանը կներկայացնի “Եվրատեսիլ-2014” մրցույթում: Երգի եւ տեսահոլովակի պրեմիերան երեկ էր, այն կարող եք դիտել այստեղ:
Կադր "Not Alone" տեսահոլովակից
Նշենք, որ “եվրատեսիլյան” մեր երգի երաժշտության հեղինակը հենց Արամն է, խոսքերը գրել է Գարիկը Պապոյանը, գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը, տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է, իսկ որպես հերոսներ հանդես են գալիս Դիանա Մալենկոն եւ Վահագն Մարտիրոսյանը:
“Դար 21”-ի հաղորդավարուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ մինչ այս էլ տեսահոլովակներում նկարահանվելու բազում առաջարկներ է ստացել, որոնք մերժել է.“Սպասում էի արտասովոր մի բանի: Երբեմն ինքս ինձ հարց էի տալիս, թե որ արտիստի հետ կցանկանայի աշխատել: Երբ ստացա այս առաջարկը, հասկացա` ներքուստ սրան էի սպասում. միանգամից միջազգային լսարանին եմ ներկայանում”:
Դիանա Մալենկոն
Դիանայի խոսքով` “Not Alone”-ի նկարահանման ողջ ընթացքը բավական բարդ է եղել.“Իմ հերոսուհին եւ զուգընկերը տեսահոլովակում անձրեւի տակ համբուրվում են: Շատ դժվարությամբ հաղթահարեցի այդ տեսարանը: Իմ մեջ ուժ գտա, որոշեցի` եթե ընտրել եմ այս ուղին, եթե համաձայնել եմ նկարահանվել, ապա պետք է մինչեւ վերջ գնամ: Շատ ցուրտ էր. առավոտյան ժամը 6-ին մեզ վրա սառը ջուր էին ցողում եւ այսպես նկարահանում մի քանի անգամ”:
Պարզվում է` նա եւս մեկ “խոչընդոտ” է հաղթահարել:).“Առաջին անգամ ինձ կտեսնեք երկար վարսերով: Համաձայն չէի դրան, բայց ասացի` եթե պետք է, ուրեմն պատրաստ եմ”:
Դիանա Մալենկոն հուսով է` բոլոր ջանքերը, որ ներդրել է տեսահոլովակի նկարահանող խումբը, կտան իրենց դրական արդյունքը` հաջողություն բերելով “Եվրատեսիլ 2014”-ում մեր մասնակցին:
Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Առաջին ալիքի, Արմեն Աղայանի եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: