Ալինա Մարտիրոսյանը, որը լայն մասսաներին հայտնի է “Եղբայրները” հեռուստասերիալից, օրերս չի մերժել Գագիկ Հարությունյանի առաջարկը… Այս հրապարակումը պայմանավորված չէ օրվա խորհրդով եւ Սուրբ Վալենտինի տոնի հետ կապ չունի. ֆոտոմոդել-դերասանուհին չի մերժել վերոնշյալ լուսանկարչի առաջարկը` նկարահանվել նոր ֆոտոշարքում :):
Ալինա Մարտիրոսյանը
BRAVO.am-ի հեզ զրույցում նա խոստովանել է, որ չի զղջացել. “Շատ առաջարկներ եմ ստանում տարբեր լուսանկարիչների կողմից: Երբ Գագիկն ուղարկեց իր աշխատանքները, հավանեցի, համաձայնեցի եւ չսխալվեցի: Ստացվեց այն, ինչ ուզում էի”:
Ալինան նշել է, որ իրեն հարազատ է եւ շատ սիրում է անտիկ դարաշրջանի կնոջ կերպարն ու հագուստները, Գագիկի առաջարկով ու հայ հայտնի դիզայներների հետ համագործակցության արդյունքում էլ ստացել են ցանկալի արդյունքը:
Ալինա Մարտիրոսյանը
“Առաջին անգամ համագործակցեցի Արեւիկ Սիմոնյանի հետ: Նա կարողանում է ստեղծել այն հագուստը, որը թե′ հարմարավետ, թե′ գեղեցիկ է: Կոշիկներս Մամիկ Մալխասյանի աշխատանքն են` յուրօրինակ, չկրկնվող: Գեղեցիկ կերպարն ավելի ամբողջական դարձավ վարսահարդար Գարիկ Մարտիրոսյանի եւ դիմահարդար Անի Աղաբաբյանի շնորհիվ”,-ասել է նա:
Ալինա Մարտիրոսյանը
Սերիալային դերասանուհու կերպարը շատ է հավանել որդին` Էմմանուելը, ով մայրիկին նմանեցրել է Կլեոպատրային. “Կարծում եմ, որ մի հարցում հաստատ նման ենք. երկուսս էլ ազնվական ծագում ունենք: Հայրիկիս արմատները հայկական իշխանական տոհմից են: Բնավորության նման գծեր էլ կան”:
Ալինա Մարտիրոսյանը
Ալինա Մարտիրոսյանը նաեւ տեղեկացրել է, որ մեկ այլ հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկ ունի. “Փակագծերը հիմա չեմ բացի. թող անակնկալ լինի: Շատ եմ սիրում այս ոլորտը: Նախորդ սերիալն էլ ինձ տվել է շատ թանկ ընկերներ, թիմի հետ աշխատելու հնարավորություն, ինչու չէ, նաեւ ճանաչում ու հեռուստադիտողների սեր”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գագիկ Հարությունյանի եւ Ալինա Մարտիրոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: