Եվա Բաղդասարյանն ամառային օրերն առայժմ վայելում է երեւանյան լողավազաններում: Սերիալային դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել իր նոր լուսանկարները, նաեւ պատմել է հեռուստատեսային նոր առաջարկի մասին:
Եվա Բաղդասարյանը
«Թեեւ սպիտակամաշկ եմ, մի քանի անգամ ընկերուհիներիս հետ լողավազան գնալով, հասցրել եմ լավ արեւայրուք ընդունել: Ինձ այսպիսին հավանում եմ. տարբերվող է, հետաքրքիր»,-նշել է նա եւ հավելել, որ դեռ չի հասցրել հանգստի պլաններն իրագործել.«Հուսամ՝ օգոստոսին կկարողանամ ծովափնյա որեւէ երկիր մեկնել»:
Եվա Բաղդասարյանը
Եվան «Կենտրոն»-ի նոր սերիալում նկարահանվելու առաջարկ ունի, որն էլ սիրով ընդունել է.«Մի քանի օրից նկարահանումները կմեկնարկեն: Այս անգամ տարբերվող եւ դրական կերպարով եմ ներկայանալու հեռուստադիտողին: Առայժմ շատ մանրամասներ չեմ կարող ասել»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Եվայի անձնական արխիվից


×
17,111






