×


Եվա Բաղդասարյանը նոր ավտոմեքենա ունի

Եվա Բաղդասարյանը նոր ավտոմեքենա ունի: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է նոր ձեռքբերման մասին, նաեւ պատմել՝ ինչպիսի վարորդ է եւ երբ կրկին կլինի հեռուստաէկրաններին:

«Ավտոմեքենաս չեմ փոխել, եւս մեկն եմ ձեռք բերել: Առաջին ավտոմեքենաս ջիպ է, որոշեցի այս անգամ ավելի սպորտային եւ արագընթաց ավտոմեքենա գնել»,-նշել է նա:

Եվան պատմել է, որ 18 տարեկանում հայրիկից նվեր է ստացել իր առաջին ավտոմեքենան.«Նա ասաց, որ հաջորդն ինքս պետք է ձեռք բերեմ: Այս մեկը նվեր չէ. գնել եմ իմ կուտակած գումարով, իսկ ես կարողանում եմ գումար խնայել՝ երազանքներս իրականացնելու համար»:

Դերասանուհուց հետաքրքրվել ենք՝ արդյոք օրինապահ վարորդ է, թե հաճախ է խախտումներ անում.«Հիմնականում արագաչափ սարքերն են արձանագրում խախտումներս, քանի որ շատ արագ եմ վարում»:

Եվան հայտնել է նաեւ, որ պատրաստվում է կրկին խաղալ սերիալում, իսկ այս շրջանում նկարահանվում է գովազդներում եւ տեսահոլովակներում.«Կարճատեւ դադարից հետո ինձ կրկին կտեսնեք էկրաններին: Վերջերս էլ Բոլիբվուդից հնդիկ երգիչ էր եկել Հայաստան, նկարահանվեցի նրա հոլովակում՝ որպես հերոսուհի: Անհամբեր սպասում եմ պրեմիերային»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Եվայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW