Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ 2012”-ին Հայաստանը ներկայացնելու է Թաթա Սիմոնյանը: Այս մասին "Pop հանրագիտարան"-ի տարածած լուրը ճշտելու նպատակով BRAVO.am-ը քիչ առաջ կապվեց երգչի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի հետ, որը նաեւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալն է երաժշտական եւ ժամանցային ծրագրերի գծով:
Շրջանառվում է “Եվրատեսիլ 2012”-ին Թաթա Սիմոնյանի հավանական մասնակցության մասին լուրը
Թաթա Սիմոնյանի` “Եվրատեսիլ 2012”-ին hավանական մասնակցության մասին պաշտոնական պատասխան երգչի պրոդյուսերը դեռ չի կարող տալ: “Չկա տենց բան: Բացի այդ, անունը կապ չունի, այլ կարեւոր է` ինչով ենք գնալու: Երկու շաբաթից նոր որեւէ հստակ որոշում կլինի”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Գրիգոր Նազարյանը:
Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը
Մեր հարցին, թե ի՞նչ է կարծում իր հավանական մասնակցության մասին հենց Թաթա Սիմոնյանը, երգչի պրոդյուսերը հետեւյալ պատասխանն է տվել. “Ինքը հիմա Հայաստանում չի… Չգիտի էլ…”:
BRAVO.am


×
17,113






