“Եվրատեսիլ 2013”-ը քիչ առաջ ուղարկեցինք պատմության գիրկը: Շվեդիայի Մալմյո քաղաքում կայացած երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող “Dorians” ռոք-խումբը հայերիս եւ այլազգիներին հնարավորություն տվեց եւս մեկ անգամ վայելել իր հրաշալի ելույթը, եւ նշանակություն չունի, որ առաջատար հորիզոնականներ չգրավեցինք:
Գոռ Սուջյանը եվրատեսիլյան բեմում
Եվ այսպես, “Եվրատեսիլ 2013”-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դե Ֆորեսթն իր “Only Teardrops” երգով: Երկրորդ հորիզոնականում Ադրբեջանի մասնակիցն է, իսկ երրորդ տեղը գրավել է Ուկրաինայից Զլատա Օգնեւիչը:
Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դե Ֆորեսթը
Հայկական ռոք-խմբի տղաները եվրատեսիլյան բեմից հնչեցրել են "Lonely Planet" գեղեցիկ եւ կարեւոր հաղորդագրությամբ երգը` գրավելով 18-րդ հորիզոնականը:
BRAVO.am


×
21,636





