Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Կոպենհագենում կայանալիք “Եվրատեսիլ 2014” մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը կհնչեցնի Ամանորի գիշերը` տոնական եթերի ժամանակ:
Արամ MP3-ը` կնոջ եւ որդու հետ
Կանխատեսումներ անելու այս փուլում պետք է նշենք, որ հավանական թեկնածուների թվում առավել շոշափվում է հումորիստ, երգիչ Արամ MP3-ի անունը: Նա BRAVO.am-ի հետ զրույցում ասաց, թե առաջին անգամ է լսում այդ վարկածը, սակայն առաջարկի դեպքում չի հրաժարվի:):
\"Եվրատեսիլ\" նախագծի հայաստանյան պատասխանատու Գոհար Գասպարյանը
Թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ “Եվրատեսիլ” նախագծի հայաստանյան պատասխանատու Գոհար Գասպարյանի հետ, որն էլ ասաց հետեւյալը.“Մենք մինչեւ դեկտեմբերի 31-ը ոչ մի հայտարարություն չենք ուզում անել, որպեսզի անակնկալ լինի: Մենք չենք բացառում առհասարակ ոչ մեկին”:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի


×
20,195





