×


Եվրատեսիլի Ֆրանսիայի ենթափուլի հայ մասնակիցը լավագույն քառյակում է

Ո՞վ կլինի այն բացառիկ երգիչը կամ երգչուհին, ով Փարիզը կդարձնի «Եվրատեսիլ»-ի հաջորդ հանգրվանը, գուցե հենց մեր հայրենակից Սիլվան Արեգը: Ֆրանսիացիներն արդեն երկար տարիներ չեն հաջողում «Եվրատեսիլ»-ում, քննարկում են, փորձում հասկանալ, թե որն է պատճառը, իսկ ֆրանսիական «France2» հեռուստաալիքի կողմից կազմակերպվող «Destination Eurovision» ( Ուղղությունը՝ Եվրատեսիլ) մրցույթը հենց լավագույն արտիստին գտնելու նպատակ ունի:



Մրցույթի եզրափակիչը տեղի կունենա հունվարի 26-ին, լավագույն քառյակում է ֆրանսահայ Սիլվան Արեգը:

Երգիչը ֆավորիտների շարքում չի եղել, բայց կարողացել է ժյուրիի եւ հանդիսատեսի սրտերը գերել իր կատարմամբ եւ հայտնվել եզրափակչում:

Սիլվան Արեգ բեմական անվամբ հանդես եկող Սիլվան Հակոբյանն ուսուցիչ է, մշտապես զբաղվել է երաժշտությամբ, ավելի վաղ տարիներին՝ ռեփով: Ընտանիքին եւ ուսուցչի աշխատանքին նվիրվելով՝ որոշ ժամանակ դադարել է երաժշտությամբ զբաղվել, բայց ընկերոջ խնդրանքով երգ է գրել եւ ճանապարհ ընկել դեպի «Եվրատեսիլ»:


«Փոքրիկ Նիկոլա» («Petit Nicolas») երգի հեղինակը հենց ինքն է, ով իրար է ձուլել ռեփի եւ ֆրանսիական երաժշտության հնչյունները: Երգի անվանումը, սակայն, երգիչը ստիպած է եղել փոխել, քանի որ այն հիշեցրել է համանուն մանկական գրքերի շարքը, եւ այժմ կոչվում է «Allez leur dire» («Գնացեք նրանց ասելու»):

Գնանք նրանց ասելու, որ մենք այս տարի մեծ ցանկություն ունենք երկու հայ արտիստ տեսնել եվրատեսիլյան բեմում:):

Տեքստը՝ Էլլադա Ղուկասյանի/BRAVO.am-ի թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները՝ Սիլվան Արեգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին