Նարեկ Բավեյանն այսուհետ երգչի կարիերային զուգահեռ կզբաղվի նաեւ հաղորդավարական գործունեությամբ: BRAVO.am-ին նա տեղեկացրել է, որ առաջարկ է ստացել հեռուստածրագիր վարել եւ համաձայնել է.“Երաժշտական հիթ շքերթ է, որը շուտով եթերում կլինի:)”:
Նարեկ Բավեյանը նոր տեսահոլովակ կներկայացնի
Երգիչը նաեւ հայտնել է, որ այս ամսվա վերջին երկրպագուներին կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է “Չփոխվես” երգի հիման վրա: Երգը գրել է Մարտին Միրզոյանը, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը` Սերժ Գաբյանը:
Նարեկ Բավեյանի "Չփոխվես" տեսահոլովակի նկարահանումներին
“Նկարահանումներն իրականացվել են Երեւանում: Ներկայացնում ենք երկու ընտանիք, որոնք շուն են պահում: Ցույց ենք տալիս, թե ինչպես կարող է տան մթնոլորտն ազդել անգամ կենդանու վրա”,-նշել է Նարեկ Բավեյանը:
BRAVO.am
Լուսանկարները` Նարեկ Բավեյանի անձնական արխիվից


×
8,815






