×


Երեւանի կենտրոնում Ձմեռ պապերի մրցավազք կանցկացվի :)

Արդեն 6-րդ տարին Երեւանում անցկացվում է “Ձմեռային փառատոն”-ը, որն այս տարի մեկնարկել է դեկտեմբերի 22-ին` երեւանյան ձմեռային շքերթով: Սանտա Կլաուսի հայկական արմատներով բարեկամի` Կաղանդ պապի եւ նրա օգնական խլվլիկ Արեգի ֆայտոնի առաջնորդությամբ շքերթի մասնակիցները` հեքիաթային հերոսները, երաժշտական խմբերն ու ամանորյա գունեղ կերպարները, Երեւանի քաղաքապետարանից քայլել են դեպի Ազատության հրապարակ:

Մեկնարկել է "Ձմեռային փառատոն 2012"-ը


Այս տարի առաջին անգամ Սիրահարների այգու փոխարեն հենց Ազատության հրապարակում են ընթանում նախատեսված միջոցառումները` ուրախ պինգվիններ, բոուլինգ, լաբիրինթ, նկարչական պատ խաղերը, վերամշակելի նյութերից պատրաստված բնապահպանական տոնածառերի ցուցահանդեսը, ամանորյա խաղալիքների պատրաստումը եւ այլն: Այս տարվա ձեռքբերումներից մեկը Կաղանդ պապի փայտե տնակն է, որտեղից նա մինչեւ դեկտեմբերի 28-ը  ողջունելու է այցելուներին: 

Կաղանդ պապն ու իր օգնական խլվլիկ Արեգը


“Deem Communications” ընկերության տնօրեն, փառատոնի կազմակերպիչ Րաֆֆի Նիզիբլյանը շքերթի ժամանակ նկատել է, որ ի տարբերություն նախորդ տարիների, անցորդները զարմացած հայացքներով նայելուց բացի նաեւ միացել են միջոցառմանը:

Մեկնարկել է "Ձմեռային փառատոն 2012"-ը


Փառատոնի շրջանակում դեկտեմբերի 28-ին ժամը 14:00-ին Նալբանդյան-Թումանյան խաչմերուկից մինչեւ Ազատության հրապարակ կանցկացվի Ձմեռ պապերի մրցավազքը: Հաղթողներին կազմակերպիչները խոստանում են մրցանակներ: Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել փառատոնի կայքում` նախապես ստանալու Ձմեռ պապի հագուստ:

Մեկնարկել է "Ձմեռային փառատոն 2012"-ը


Տաղավարներից մեկում “Ղողանջ” եւ “Ծիածան” հասարակական կազմակերպությունների աղջիկները փոքրիկ երեխաներին օգնում են պատրաստել տոնածառի խաղալիքներ` տարբեր կտորներից, թղթերից ու աքսեսուարներից. “Արդեն մի քանի տարի մասնակցում ենք , երեխաները հետաքրքրությամբ ուզում են խաղալիքներ պատրաստել, որ տանեն ու իրենց տոնածառից կախեն:)”, - պատմել է Մերի Մարտիրոսյանը:

Մեկնարկել է "Ձմեռային փառատոն 2012"-ը


Ձմեռն առավել գունեղ դարձնելու նպատակով մինչեւ հունվարի 13-ը Ազատության հրապարակում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ, խաղ-մրցույթներ, հեքիաթասացություն եւ ցուցահանդեսներ, որոնց մուտքն ազատ է:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW