×


Երեւանում տեղադրվել է Նուռի “Ընթերցողը” ինտերակտիվ արձանը

Դիզայներ, ոսկերիչ, քանդակագործ Նուռի հեղինակած զարդերը յուրահատուկ հմայք են հաղորդում այն կրող մարդկանց, իսկ երեկվանից Արման Դավթյանի աշխատանքներից մեկը զարդարում ու գեղեցկացնում է նաեւ Երեւանը

Երեւանում տեղադրվել է Նուռի հեղինակած Ընթերցողի արձանը


Նուռի հեղինակած Ընթերցողի արձանը տեղադրվել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դիմաց: Քանդակի բացման արարողությանը ներկա են եղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, սիրիացի հանրահայտ գրող Ադոնիսը եւ այլք:

“Ուրախ եմ, որ կարողացել եմ քաղաքն էլ զարդարել: Բայց այժմ շատ շփոթված եմ, զգացողություններս շատ խառն են ու դժվարանում եմ խոսել դրանց մասին: Կարծում եմ` որոշ ժամանակ հետո այս ամենն ավելի լավ կընկալեմ”, - BRAVO.am-ի հետ զրույցում ասել է քանդակագործը:

Նուռի դուստրերը


Բրոնզաձույլ գրքերի եւ լուսամփոփի համադրությամբ Ընթերցողի ինտերակտիվ արձանը, որի բարձրությունն ավելի քան 2 մետր է, նախատեսված է ինչպես լուսանկարվելու, այնպես էլ ընթերցանության համար. ցանկացողները կարող են ազատ նստել քանդակի վրա:

Փոքրիկները նստել են Նուռի հեղինակած Ընթերցողի արձանին


Նուռը մեզ հետ զրույցում տեղեկացարել է, որ արձանի հարակից տարածքում գործում է անվճար ինտերնետ կապ, որն ընթերցողին հնարավորություն է ընձեռում մուտք գործել միայն karda.am կայքէջ, իսկ այնտեղից էլ արդեն ներբեռնել ամենատարբեր գրքեր:

Քանդակագործ Նուռը դստեր հետ


“Կայքում արդեն մեկ միլիոն գիրք կա, սակայն մտադրություն կա գրքերի քանակը հասցնել մինչեւ 30 միլիոնի”, -ասել է նա` հավելելով, որ հուսով է` քաղաքացիներին դուր կգա ինչպես արձանը, այնպես էլ դրա գաղափարը:

Ի դեպ, Նուռի հեղինակած “Ընթերցողը” քանդակի բացմամբ ամփոփվել է “Երեւանը՝  2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք” ծրագիրը:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Manalitta-ի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW