Երեկ պարգեւատրվել են “Chevrolet'' ապրանքանիշի hայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ “Վեկար’’ ընկերության կազմակերպած “Երիտասարդ ստեղծագործ Շեւրոլե 2012’’ համահայաստանյան մրցույթի հաղթողները:
“Երիտասարդ ստեղծագործ Շեւրոլե 2012’’-ի հայաստանյան փուլի հաղթողները պարգեւատրվել են
Եվրոպական երկրներում 2007 թվականից իրականացվող մրցույթը, որը նախատեսված է արվեստի ուղղվածությամբ ուսումնական հաստատությունների համար եւ նպատակ է հետապնդում խթանել ուսանողներին իրենց ստեղծագործական միտքն ու ունակությունները բացահայտելու գործում, մեր երկրում առաջին անգամ է կազմակերպվել:
“Երիտասարդ ստեղծագործ Շեւրոլե 2012’’-ի մասնակիցները ներկայացրել են իրենց “տնային” աշխատանքները: “Նորաձեւություն” անվանակարգում մրցողների առաջադրանքը հագուստի միջոցով ավտոմեքենայի ոճն արտահայտելն է եղել, “Կերպարվեստ”-ում եւս ներկայացվել են մեքենաների թեմայով հետաքրքիր պրինտերով վերնաշապիկներ: Բացի այս երկուսից, եղել են նաեւ “Վիդեո” եւ “Լուսանկարչություն” անվանակարգերը:
Սուրեն Առուստամյանը
Այսպիսով, ուսումնական 9-ը հաստատությունից ընտրված ուսանողները չորս անվանակարգում ներկայացրել են 55 աշխատանք: Մրցույթի ազգային փուլի հաղթողները մասնակցելու են նաեւ սեպտեմբերին կայանալիք եվրոպական փուլին, որտեղ արդեն կմրցեն 37 երկրի ներկայացուցիչներ:
“Երիտասարդ ստեղծագործ Շեւրոլե 2012’’-ի հայաստանյան փուլի ժյուրիի կազմում են եղել “Շողակաթ’’ ընկերության գլխավոր օպերատոր Սուրեն Տեր-Գրիգորյանը, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը, դիզայներ Միքայել Դանիելյանը, “Chevrolet'' ընկերության հայաստանյան ներկայացուցչության մարքեթինգի տնօրեն Արտյոմ Պետրոսյանը եւ “Chevrolet Central & Eastern Europe”-ի վաճառքի եւ մարքեթինքի տնօրեն Քրիսթիան Օլթենը:
“Երիտասարդ ստեղծագործ Շեւրոլե 2012’’-ի մրցանակաբաշխությանը
“Նորաձեւության” անվանակարգում հաղթող է ճանաճվել Սեդա Մանուկյանը, լավագույն լուսանկարը Գագիկ Պետրոսյանն է հեղինակել, “Կերպարվեստ” անվանակարգում էլ հաղթել է Շուշան Զաքարյանը: “Վիդեո” անվանակարգում ներկայացվել էր երկու աշխատանք, որոնց հեղինակները` Արեն Մալաքյանն ու Միքայել Աբրահամյանը, արժանացել են երկրորդ եւ երրորդ մրցանակներին:
Ի դեպ, յուրաքանչյուր անվանակարգում հաղթողները արժանացել են նաեւ դրամական պարգեւների. 500 դոլար էր սահմանվել երրորդ տեղ զբաղեցնողների համար, 800 դոլար` երկրորդ, եւ 1200 դոլար` առաջին հորիզոնականը գրավողների համար:
Մրցանակաբաշխության ավարտին հետեւել է միջոցառման համերգային հատվածը: Սուրեն Առուստամյանն իր բենդի հետ կատարել է բլյուզային հայտնի ու սիրված երգեր:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana Litta-ի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: