«Երազանքս կատարվեց»` այսպես է կոչվում Զարուհի Բաբայանի նոր երգը, որի տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է օրեր անց: Թե ինչու է որոշել բոլոր սիրահարներին նվիրված աշխատանք ներկայացնել, եւ թե ինչ նորություններով հանդես կգա առաջիկայում, երգչուհին պատմել է BRAVO.am-ին:
«Ի սկզբանե հոլովակ նկարահանելու միտք չունեի, այլ ուզում էի գեղեցիկ ֆոտոշարք անել, որով ցույց կտայինք, որ ձմռանը նույնպես հնարավոր է սեր, ռոմանտիզմ փոխանցել: Երբ սկսեցինք Դիանա Շատվերյանի հետ աշխատել կերպարների վրա, հասկացա` չեմ ուզում միայն լուսանկարներով սահմանափակվել»,-ասել է նա:
Զարուհի Բաբայանը
Զարուհու խոսքով` տեսահոլովակի միջոցով փորձել են փոխանցել շատ մեծ սեր. «Երբ արդեն սկսեցինք մտածել այդ մասին, ինչ-որ պատկերներ եկան` փոքրիկ տուն, անտառ, ձյուն, խարույկ: Ընտրեցի «Երազանքս կատարվեց» երգը, որի մեջ այնքան սեր կա, եւ հետո` երկիր մոլորակի վրա երեւի թե չկա մեկը, ով երազանք չունենա եւ չսպասի դրա իրականացմանը»:
Երգի խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Մարիամ Գեւորգյանն է: Մեկ օր տեւած նկարահանումներն իրականացվել են Ծաղկաձորում:
Զարուհի Բաբայանը
Երգչուհին ներկայանում է 5 միանգամայն տարբեր կերպարով.«Սյուժեի հիմքում սիրո պատմություն է, թե ինչպես են մարդիկ հանդիպում իրար ակնթարթորեն, բայց երգում էլ ասվում է, որ կյանքում պատահական ոչինչ չի լինում: Դրան հաջորդում են տղայի առաջարկը եւ նրանց միասին լինելը: Ի դեպ, հերոսն այդպես էլ չի երեւում տեսահոլովակում. այդ ամենը ներկայացնում ենք փոքրիկ դետալներով»:
Զարուհին գարնանը մեկ այլ նոր տեսահոլովակ կներկայացնի, հենց այդ շրջանում տեղի կունենա նաեւ նրա 5-րդ ձայնասկավառակի շնորհանդեսը.«Երգերն արդեն պատրաստ են, կլինեն ինչպես արդեն հնչած, այնպես էլ նոր կատարումներ: Մինչեւ մարտի 8-ը իմ ստուդիայի սաների հետ մանկական ձայնասկավառակ էլ կթողարկենք»,-ավելացրել է նա:
Զարուհի Բաբայանը
Նշենք, որ «Երազանքս կատարվեց» երգի հոլովակի պրեմիերան նախատեսված է փետրվարի 13-ին, իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել թիզերը:
Տեքստը` Արեւիկ Իսաջանանի /Bravo.am/
Լուսանկարները` Լիդիա Վիրաբյանի /«Դեւոյան» ֆոտոստուդիո/
Դիմահարդար` Նվարդ Դովլաթյան
Վարսահարդար` Արմեն Աբրահամյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: