×


Էմմա Ասատրյան.«Մի փոքր ցավոտ թեմա է»

Էմմա Ասատրյանն ու դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանը նախորդ հոկտեմբերին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում կապվեցին ամուսնական թելերով: BRAVO.am-ին երգչուհին ասել է, որ տարին սիրով է անցել.«Շատ խիտ ու սահուն է անցել, կարծես, այդպես էլ պիտի լիներ. ծնվել, մեծացել, սովորել էինք, որ մի օր հանդիպեինք ու մեկ ամբողջություն դառնայինք»: Օրեր առաջ էլ զույգը նշել է որդու՝ Անրիի կես տարեկանը:):

Էմմա Ասատրյանը եւ Էմմանուել Հովհաննիսյանը


Անրիի ծննդով կյանքս փոխվել է: Սկսել եմ ուրիշ կերպ մտածել nւ ապրել: Հիմա շատ այլ բաների եմ կարեւորություն տալիս: Մամա-պապա ենք դարձել ու հիմա լավ ենք հասկանում մեր ծնողներին: Երկուսս էլ ավելի հանգիստ ու համբերատար ենք դարձել: Մեզ համար էլ ամենակարեւոր «երգն» ու «գործը», «համերգն» ու «հաջողությունը» մեր Անրին է:

Ոչ մի պարագայում չեմ սիրել ինձ գովել, բայց այս հարցում բացառություն կանեմ.
կարծում եմ՝ հային վայել ծնողներ ենք, մեր ծնողների նման: Անասելի նվիրվածություն, ուշադրություն, հոգատարություն՝ սրանք միայն հայ ծնողներին են բնորոշ: Անրին զգում է մեր հոգատարությունն, ու նրա աչուկները միշտ փայլում են երջանկությունից:

Սկզբում, երբ ամեն ինչ բարդ էր թվում, Էմմանուելը հմտությամբ հոգ էր տանում փոքրիկի մասին, ասես բժիշկ լիներ: Հիմա էլ, երբ աշխատանքին զուգահեռ ժամանակ է ունենում, զբաղվում է նրանով:

Անրին շատ խելոք ու հասկացող բալիկ է:
Չափի զգացում ունի, հանգիստ է ու ժպտերես:

Էմմանուել Հովհաննիսյանը՝ որդու հետ


Մինչ մի տարեկանը, որոշել ենք ամեն ամիս նշել նրա ծննդյան օրը: Ամեն անգամ մի կենդանի է հյուր գալիս մեր տղուկին: Մեկ տարեկանի տորթիկի վրա մարդուկ կլինի՝ շրջապատված այս ամիսների կենդանիներով: Մեծ հավաքույթ չի լինում. մեզ միայն մեր ամենամտերիմներն են միանում՝ տատիկը, պապիկն ու քեռին՝ Արթուրիկը:):

Ցավոք, ժամանակ չեմ ունենում ինձնով զբաղվելու համար: Շատ եմ ցանկանում մարզասրահ գնալ. մեծ կարեւորություն եմ տալիս սպորտին: Ոչ մի կերպ չի ստացվում, հազվադեպ եմ ազատ ժամանակ գտնում:

Ոչ նախկին ծանրաբեռնվածությամբ, բայց անցել եմ աշխատանքի:
Ինչ վերաբերում է երգչուհու իմ կարիերային, դա մի փոքր ցավոտ թեմա է:): Միայն ինձ մոտ չէ ցանկության բացակայությունը, անգամ աշակերտներս երգելու ցանկություն չունեն:):

Ամուսինս հետաքրքր գաղափարներ ունի: Եթե ծույլիկություն չանեմ, կմիանամ իր ղեկավարած «Emotion Band»-ին:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/   
Լուսանկարները` Էմմա Ասատրյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին