×


“Էմմի -2012” -ի հաղթողներն ու “աստղային” ֆոտոշարքը :)

Լոս Անջելեսում 64-րդ անգամ տեղի է ունեցել “Էմմի” ամենամյա մրցանակաբաշխությունը,  պարգեւատրվել են լավագույն հեռուստասերիալների եւ շոուների “մեղավորները”: Այս անգամ մրցանակների մեծամասնությունը բաժին է հասել “Homeland” սերիալին, որի գլխավոր դերակատարներ Քլեր Դեյնսն ու Դեմիեն Լյուիսն էլ արժանացել են լավագույն դերասան ու դերասանուհի տիտղոսներին:

Ջուլիանա Հոֆը


Դեյնսի կյանքում այս “Էմմի”-ն երկրորդն է: Նա մրցանակը ստանալիս հազիվ է զսպել արցունքները. “Իմ ամուսինը` սերս, կյանքս, երեխայիս հայրը… Շնորհակալ եմ նրան: Առանց քեզ այս ամենին չէի հասնի”:

Հայդի Քլումը


Մրցանակաբաշխության հաղորդավարներն են եղել Ջիմի Քիմելն ու Ռիկի Ջերվեյսը: Ստորեւ ներկայացնում ենք “Էմմի”-ի մյուս դափնեկիրներին, առաջարկում դիտել նաեւ միջոցառման ֆոտոշարքը:   

“Լավագույն հեռուստադրամա” – “Homeland”

“Հեռուստադրամայի լավագույն դերասանուհի” – Քլեր Դեյնս

“Հեռուստադրամայի լավագույն դերասան” – Դեմիեն Լյուիս

“Լավագույն կոմեդիա” – “Ամերիկյան ընտանիք”

“Երգիծական սերիալի լավագույն դերասան” – Ջոն Կրայեր

“Երգիծական սերիալի լավագույն դերասանուհի” – Ջուլիա Լուիս-Դրեյֆուս

“Լավագույն մինի –սերիալ” – “Խաղը փոխվել է”

“Մինի -սերիալի լավագույն դերասանուհի” – Ջուլիանա Մուր

“Մինի –սերիալի լավագույն դերասան”
– Քեւին Քոսթներ

“Լավագույն ռեալիթի շոու”
– “The Amazing Race”

“Լավագույն երաժշտական շոու” – “The Daily Show with Jon Stewart”

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletink, Daily Mai

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW