Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության միջազգային օրն է: Նման օր ունենալու որոշումը կայացվել է բնապահպանների կողմից` 1931 թվականին Ֆլորենսում տեղի ունեցած միջազգային կոնգրեսի ժամանակ:
Արամեն երկրպագուների նվիրած նապաստակի հետ
Քանի որ BRAVO.am-ը մշակութային եւ շոու-բիզնեսի նորություններ լուսաբանող կայք է, ներկայացնում ենք հայ եւ այլազգի հայտնի մարդկանց լուսանկարները կենդանիների հետ:): Նուռի արվեստանոցում արդեն երկար ժամանակ է` իրեն հարմարավետ ու լավ է զգում դիզայների British Blue-ն` Անգլիայից ժամանած Չերչիլ անունով կատուն:):
Քիմ Քարդաշյանը
Սոնա Շահգելդյանի շնիկը պուդել է: Երգչուհին հարմար առիթը բաց չի թողնում նշելու, որ շունն իրեն հաջողություն է բերում: Սոնան նրան նույնիսկ իր ղսմաթն է համարում: Էմմին իր շանը Չոկո է անվանել, Արամեին համերգներից մեկի ժամանակ երկրպագուները նապաստակ են նվիրել, իսկ Արեւիկ Ալավերդյանն էլ ամռանը տեղի ունեցած իր հարսանիքին “հարսի զգեստ” էր հագցրել նաեւ սեփական շնիկին:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: