Արդեն տեղեկացրել ենք, որ հուլիսի 7-ին Սիրահարների այգում թեժ է լինելու. Վարդավառի առիթով բոլոր հավաքվածները մի լավ թրջվելու են, իսկ այդ ընթացքում նրանց լուսանկարելու են սիրված ու հանրահայտ մարդիկ:):
Գայանե Ասլամազյանը
Միջոցառման կազմակերպիչների` դիզայներ Արա Ասլանյանի եւ "MAROG Marketing"-ի փոխանցմամբ` տեղի շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ արդեն իսկ համաձայնել են այդ օրը հանդես գալ որպես լուսանկարիչ.“Նրանց թվում են դիզայներ, ոսկերիչ, քանդակագործ Նուռը, “Dorians”-ի վոկալիստ Գոռ Սուջյանը, երգչուհի Էմմին, հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը եւ այլք”:
Էմմին
Ի դեպ, մի շարք հայտնիներ էլ, այդ թվում` Գոռ Սուջյանը, Վարսան, Նուռը, Արսեն Գրիգորյանը եւ Սյոմա Կոդաբաշյանը, Վարդավառի վերաբերյալ իրենց հիշողություններով ու ունեցած գիտելիքներով են կիսվել: Արդյունքը ներկայացնում ենք ստորեւ:
Գոռ Սուջյանը
Հ.Գ Մեր նախորդ զրույցի ժամանակ Արա Ասլանյանը որպես “Վարդավառ 2013”-ի համահեղինակ նշել էր միայն լուսանկարիչ Դավիթ Գալստյանի անունը: Պարզվում է` նրան են միացել նաեւ լուսանկարիչներ Առնոս Մարտիրոսյանը, Արտաշես Մարտիրոսյանը, Արմեն Աղայանը եւ Վահան Ստեփանյանը:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Վահան Ստեփանյանի, Արտաշես Մարտիրոսյանի, BRAVO.am-ի, Նուռի եւ Սյոմա Կոդաբաշյանի անձնական արխիվներից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: