Էնջլ Մարտիրոսյանը երկու տարի առաջ ուղեւորվեց Միացյալ Նահանգներ՝ BRAVO.am-ին հայտնելով, որ մեկնում է ուսման նպատակով, սակայն նրա պլանները փոխվեցին: Հանդես գալով հայկական արտադրության սերիալներում, ներկայացումներում եւ այլ նախագծերում` նա որոշել է մշտական բնակություն հաստատել օվկիանոսից այն կողմ:
Էնջլ Մարտիրոսյանը
Դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել իր նոր ֆոտոշարքը, նաեւ պատմել է ներկայիս գործունեության եւ ամերիկյան ապրելակերպի մասին: Նա լուսանկարվել է Փալմդեյլ անապատում, որտեղ նկարահանվել է Մայքլ Ջեքսոնի “In The Closet” տեսահոլովակը: Լուսանկարների հեղինակը Նարբեհ Խոդավերդին է, ֆոտոշարքում Էնջլը կրկին համարձակ է, կարճ սանրվածքով եւ վայրի հայացքով:):
Նա նշել է, որ կյանքի այս փուլում փորձում է քայլ առ քայլ իրեն նորովի դրսեւորել. “Լուսանկարներում իմ նոր կերպարով եմ, ինչը երեւում է արտաքնապես, բայց ներքուստ էլ շատ փոխվել եմ: Արդեն նախապատրաստվում եմ այլ ֆոտոշարքերի համար: Կան նախագծեր, որոնցում պետք է աշխատեմ: Դեռեւս բացի իմ մասնագիտականից, ուրիշ ոչնչով այստեղ չեմ զբաղվում”:
Էնջլ Մարտիրոսյանը
Մեկնելուց առաջ նա մեզ հետ զրույցում պատմել էր, որ պատրաստվում է ուսումը շարունակել Նյու Յորքում, սակայն այժմ ապրում է Լոս Անջելեսում.“Այնտեղ բնակվելու ու սովորելու որոշում իսկապես ունեի: Ի սկզբանե, պետք է երկու ամսով գայի Լոս Անջելես, այնուհետեւ մեկնեի Նյու Յորք: Սակայն կյանքի հունը փոխվեց տարբեր ուղղություններով: Այստեղի ներքին խոհանոցին ծանոթանալուց հետո հասկացա, որ իմ կարիերայով զբաղվելու համար ավելի ճիշտ է մնալ Հոլիվուդին ավելի մոտիկ:): Ճիշտն էլ երեւի սա էր: Կարծում եմ՝ հետագայում գործի բերումով կունենամ շրջագայություններ, սակայն մշտական բնակությանս վայրը կմնա Լոս Անջելեսը”:
Էնջլ Մարտիրոսյանը
23-ամյա Էնջլը մտերմացել է օվկիանոսից այն կողմ իր գործընկերների հետ, դերասաններ Դավիթ Սեխպեյանի եւ Դելոյի հետ խաղում է “Ես, իմ մաման ու մեր կանայք” երաժշտական ներկայացման մեջ: Երգիչ Ջոնին էլ նրանց առաջարկել է միասին նկարահանվել նոր տեսահոլովակում.“Բոլորս լավ ընկերներ ենք: Մի հետաքրքիր բան կա ԱՄՆ-ում. այստեղ մարդկանց միջեւ մտերմությունն այլ է: Բոլորս իրար ճանաչում էինք Հայաստանում, բայց օտար երկիրը մեզ կապեց ու մտերմացրեց: Այստեղ մենք արդեն ընտանիք ենք, այլ ոչ ուղղակի ընկերներ: Ու դեռ կան շատ նախագծեր, որ պլանավորում ենք մեր թիմով կյանքի կոչել”:
BRAVO.am
Լուսանկարները` Նարբեհ Խոդավերդիի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: