“Երաժշտության շաբաթ Երեւանում” փառատոնի էստրադային երաժշտության օրը, ինչպես հայտնի է, վստահված էր Էռնա Յուզբաշյանին: Օրեր առաջ երգչուհին իր բնակարանում հյուրընկալել էր լրագրողների, անմիջական զրույց ունեցել նրանց հետ` պատմելով հայրենիքի հանդեպ սիրո, երեւանյան համերգի հատուկ հյուր Արթուր Գրիգորյանի հետ հարաբերությունների, ինչպես նաեւ դստեր մասին:
Էռնա Յուզբաշյանը
Մեծանում ես, ապրում օվկիանոսից այն կողմ ու հասկանում, որ քո Երեւանում կյանքն առանց քեզ է անցնում: Այստեղ եմ ծնվել, սա իմ երկիրն է, իմ քաղաքը, այստեղ իմ լեզվով են խոսում, հայ են... Չեք հասկանա` ինչ եմ ասում, քանի որ երբեք, օրինակ, Բաքվում չեք ապրել ու չեք պատկերացնի, թե տարիներ առաջ Հայաստան գալով ու հայերի կողքին գտնվելով` ինչ հպարտ ու երջանիկ էի. մինչ օրս այստեղ նույն զգացողություններն եմ ապրում:
Սպասում էի այս համերգին, քանի որ վերջապես հնչեցին Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները, որոնք իմ ամենասիրելիներն են: Դրանց առաջին կատարողը հենց ես եմ եղել ու հայ հանդիսատեսի առջեւ էլ առաջին անգամ ելույթ եմ ունեցել կոմպոզիտորի “Մոնոլոգ”-ով: Երեւանյան համերգս վերադարձ էր 1981 թվական:
Էռնա Յուզբաշյանը
Համերգիս հատուկ հյուր Արթուր Գրիգորյանի հետ մեր հարաբերությունները միայն գործնական չեն: Մի գաղտնիք բացեմ, երիտասարդ տարիներին մենք եկեղեցի ենք գնացել եւ քույր ու եղբայր դարձել: Անգամ նրա երջանկահիշատակ ծնողներն էին ինձ ընդունում որպես իրենց երրորդ դուստր:
Էռնա Յուզբաշյանը
Աղջիկս գեղեցիկ ձայն ունի, կուզեի` երգչուհի դառնար, ես էլ հնարավորինս կաջակցեի, բայց երգելու ցանկություն չունի: Այսօր դպրոցում է սովորում ու երազում դերասանուհի դառնալու մասին: Դպրոցական տարբեր ներկայացումների է մասնակցում, բայց նրան միշտ երկրորդական դերեր են տալիս, քանի որ դերասանական տաղանդ չունի: Չնայած, գիտեք, ինչ ուզում է, թող դառնա, կարեւորն առողջ լինի ու երջանիկ, բայց միայն ոչ սեւամորթի կամ մուսուլմանի հետ:):
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/
Թոփ լուսանկարը` Էռնա Յուզբաշյանի "ֆեյսբուքյան" էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: