Հուլիսի 27-ից օգոստոսի 5-ը Չեխիայի Պրահա քաղաքում տեղի է ունեցել “Անտոնին Դվորժակ” կոմպոզիտորների միջազգային 5-րդ մրցույթը, որին մասնակցել է նաեւ երիտասարդ կոմպոզիտոր Էռնեստ Դուլգարյանը: Ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, մեր հայրենակիցը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:
Էռնեստ Դուլգարյանը եւ Անտոնին Դվորժակի թոռը
Էռնեստ Դուլգարյանը, մրցույթի կանոնների համաձայն, առաջադրված թեմաների հիման վրա 5 օրվա ընթացքում 2 նոր ստեղծագործություն է գրել` կրկնակի ֆուգա լարային կվարտետի համար եւ “Էքսպրոմտ” լարային նվագախմբի եւ հարվածայինների համար:
Շնորհավորում ենք երիտասարդ կոմպոզիտորին եւ մաղթում ստեղծագործական նորանոր վերելքներ:
BRAVO.am
Լուսանկարը` Էռնեստ Դուլգարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: