““Հայաստանի ձայնը” նախագծում շատ անարդար բաներ են կատարվում: Երեկ շատ մարդիկ անցել են, այդ թվում` իմ քույր Էվան, եւ դա նկարահանվել է: Այսօր նորից են կանչել, ուրիշ երգ երգացրել ու ասել, որ չեք անցել ու նոր մարդիկ են ճխտել: Հիասթափված եմ այդ նախագծից”. Լիլի Էլբակյանի` “Ֆեյսբուք”-ում գրած այս մեկնաբանությունն օրվա ամենաքննարկվողներից մեկն է, երաժշտական նախագիծն իրականացնող “Արմենիա TV”-ն էլ նշել է, որ հանդես կգա պարզաբանմամբ:
Լիլի Էլբակյանը
BRAVO.am-ը թեմայի շուրջ զրուցել է հենց Էվայի հետ, որը հետեւյալն է ասել Լիլիի հայտարարության վերաբերյալ. “Հասկանալի է, թե ինչու է նման բան գրել. իր համար եւս այս ամենն անսպասելի էր: Լիկան եւս տեղյակ չէր ենթափուլի մասին: Դա իր կարծիքն է, որն արտահայտվելու իրավունք ունի”:
Ռոք-երգչուհին նշել է, որ նախագծից ոչ մի դժգոհություն չունի. “Թեթեւ եմ տանում ամենը, պարզապես անսպասելի էր ինձ համար: Բացի “Battle” փուլից, որի ընթացքում ես հաղթող ճանաչվեցի, եւս մեկ` երրորդ ենթափուլ տեղի ունեցավ, որից հետո դուրս մնացի նախագծից”:
Ռոք-երգչուհի Էվան
Էվա Ոսկանյանը չգիտի` ինչպես որակի իր` նախագծից դուրս մնալը. “Սա անարդարություն չէ, նույնիսկ եթե անարդարություն լիներ, այդպես չէի ասի: Ինձ միայն մեկ բան էր հետաքրքրում` մարզչիս խոսքը: Նա ասաց, որ պատճառն իմ` մրցութային մարդ չլինելն է: Ես էլ լիովին համաձայնեցի իր հետ: Իմ մեջ չկա այդ ինքնավստահությունը, ինքնասիրահարվածությունը, էգոիզմը, ես սուսիկ-փուսիկ ելույթիս էի սպասում: Մրցութային մթնոլորտը ինձ համար չէ: Հասկանում եմ, որ հետո ինձ համար ավելի դժվար էր լինելու, այնպես որ ուրախ եմ, որ չեմ շարունակում մրցել”:
Ռոք-երգչուհի Էվան
“Դժգոհություն չունեմ, ցավում եմ, որ այս ամենը կարճ տեւեց, կարող էի ավելի շատ բան սովորել, նաեւ ինձ կցուցադրեի` երկու երգով դա անելը բավարար չէր, մանավանդ, որ երգերը կազմակերպիչներն էին ընտրել: Ես ներկայացրի “Evanescence” խմբի “My Immortal” երգը: Ենթափուլում կրկին այդ երգով հանդես եկա, իսկ մրցակիցս` Արետա Ֆրանքլինի “Respect” երգով, որն ավելի աշխույժ ու մրցութային է”,-ասել է նա:
Էվան մեկ անգամ եւս նշել է, թե որեւէ բողոք չի կարող ունենալ. “Խաղաղասեր մարդ եմ: Հաջողություն եմ մաղթում նախագծում պայքարը շարունակող մասնակիցներին եւ ժյուրիի անդամներին”:
BRAVO.am
Լուսանկարները` Լիլիի եւ Էվայի "ֆեյսբուքյան" էջերից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: