BRAVO.am-ը հունվարին “Ի՞նչն է կապում Մայա Պողոսյանին, Նիքոլ Քիդմանին, Կարլա Բրունիին եւ Ջանեթ Ջեքսոնին:)” վերնագրի ներքո ներկայացրեց արական սեռի հայտնի այն ներկայացուցիչներին, որոնց զուգընկերուհիները կամ կանայք ավելի բարձրահասակ են, ովքեր ընդհանրապես չեն անհանգստանում այդ առիթով, այլ հակառակը` հպարտանում են:):
"Ամենաներդաշնակ զույգ" տիտղոսին արժանացած Մայա Պողոսյանն ու Ավետիս Խախամյանը
Հայտնի զույգերի թվում են Թոմ Քրուզն ու նախկին կինը՝ Նիկոլ Քիդմանը, եւ ներկայիս կինը՝ դերասանուհի Քեթի Հոլմսը. դերասանին մշտապես բարձրահասակ կանայք են ուղեկցում: Հասակով իր կնոջը՝ Կարլա Բրունիին, զիջում է 168սմ հասակ ունեցող Ֆրանսիայի նախագահը՝ Նիկոլա Սարկոզին: Նշենք, որ Ֆրանսիայի առաջին տիկնոջ հասակը 175սմ է:
Վերոնշյալ հրապարակումն այս պահի դրությամբ գրանցել է 9800-ից ավելի դիտում: BRAVO.am-ի ընթերցողները մասնակցել են նաեւ նյութի վերջում տեղադրված հարցմանը:
Ամենաներդաշնակ զույգը Մայա Պողոսյանն ու Ավետիս Խախամյանն են:)
Եվ այսպես, ներկայացնում ենք “Ո՞րն է ամենաներդաշնակ զույգը” հարցման արդյունքները: Այս պահի՝ մարտի 16-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1900 մարդ: Առաջատարը “EL հոլդինգ”-ի նախագահ Ավետիս Խախամյանն է իր գեղեցկուհի տիկնոջ՝ Մայա Պողոսյանի հետ՝ 505 ձայնով: 441 ձայնով՝ երկրորդ ամենաներդաշնակ զույգը դերասան Հովհաննես Ազոյանը՝ Հովոն, ու Մերին են:
Կարլա Բրունիին եւ Նիկոլա Սարկոզիին ամենաներդաշնակ զույգն է համարում 389 քվեարկող: Ջենիֆոր Լոպեսն ու Մարք Էնթոնին 244 ձայնով 4-րդ տեղում են: Նիքոլ Քիդմանին եւ Քեյթ Ուրբանին բաժին է հասել վերջին հորիզոնականը. նրանց օգտին քվեարկել է ընդամենը 56 հայ ընթերցող:
Հովհաննես Ազոյանը կնոջ՝ Մերիի հետ
Շնորհավորում ենք Ավետիս Խախամյանին եւ Մայա Պողոսյանին` “ամենաներդաշնակ զույգ” տիտղոսին արժանանալու կապակցությամբ:):
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի, Հովհաննես Ազոյանի եւ Մայա Պողոսյանի անձնական արխիվներից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: