Թամարա Գեւորգյանն ամուսնության առաջարկ է ստացել Նարեկ Քթոյանից՝ ահա այսպիսի տպավորություն է ստեղծել նրանց հրապարակած նոր լուսանկարը, բայց ինչպես BRAVO.am-ի հետ զրույցում նշել է դերասանուհին, ինքն ու Նարեկը մտերիմ ընկերներ են, եւ ոչ ավելին, իսկ կադրն արվել է նկարահանման հրապարակում:
«Մեր ընկերությունը հինգ տարվա պատմություն ունի: Նարեկն ինձ շատ հարազատ մարդ է: Միասին խաղում ենք «Ընտանեկան գաղտնիքներ» ֆիլմաշարում»,-ասել է նա եւ հավելել, հետաքրքրությամբ է մասնակցում նախագծի աշխատանքներին.«Ամեն նովելում նոր կերպարով եմ հանդես գալիս: Նաեւ դրական հերոսուհիների եմ մարմնավորում՝ փորձելով կոտրել այն կարծիքը, որ ինձ միայն բացասական դերեր են վստահում»:
Նյութը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Թամարա Գեւորգյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: