Ռուսաստանի եւ Վրաստանի ժողովրդական արտիստ Թամարա Գվերդցիթելին ապրիլի 12-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա յուրօրինակ մենահամերգով:
«Վերադարձ» խորագրով երեկոյին հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել երգչուհու կատարումները կենդանի հնչողությամբ՝ իր նվագախմբի նվագակցությամբ:
Թամարա Գվերդցիթելին երգերը կատարում է ավելի քան տասը լեզուներով՝ վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, ուկրաիներեն, հայերեն, գերմաներեն եւ այլն: Նրա երգացանկը նաեւ հարուստ է Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններով:
Երգչուհին հատուկ կարեւորություն է տալիս հենց համերգային գործունեությանը եւ նրա համերգները միշտ առանձնանում են իմպրովիզացիոն հզոր հնարքներով:
Թամարա Գվերդցիթելիի երեւանյան մենահամերգը կազմակերպում է «Արվեստների պատկերասրահ» մշակույթային հիմնադրամը՝ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: