BRAVO.am-ն ամիսներ առաջ անդրադարձել էր Ֆրանսիայում բնակություն հաստատած շանսոն երգչուհի Ժաննային, որը մեզ հետ զրույցում նշել էր, թե Մոնպելյե քաղաքում հայեր ընդհանրապես չկան: Պարզվում է` նրան պարզապես բախտ չէր վիճակվել հանդիպել հայրենակիցներին:):
Ժաննան
“Շնորհակալ եմ ձեր կայքին, քանի որ հրապարակման շնորհիվ պարզեցի, որ այստեղ բազմաթիվ հայեր են բնակվում: Երբ Երեւանից վերադարձա, ինձ զանգահարեցին հայ համայնքը ներկայացնող “Amicale Arménienne de Montpellier” միությունից, տեղեկացրին, որ կարդացել են նյութը, հրավիրեցին իրենց միություն ու առաջարկեցին մասնակցել մի մեծ միջոցառման”,-ասել է Ժաննան:
Նա մեծ սիրով համաձայնել է ելույթ ունենալ Մոնպելյեի քաղաքապետարանի կողմից արդեն 33-րդ տարին կազմակերպվող “Antigone des Associations” միջոցառմանը, որին մասնակցում են շուրջ 1200 կազմակերպություն, այդ թվում` պետություններ ներկայացնող 47 միություն, սպորտային, կրթամշակութային մի շարք միավորումներ եւ այլն:
Ռոզան
Մոնպելյեի հայերի միությունից BRAVO.am-ին տեղեկացրել են, որ յուրաքանչյուր կազմակերպություն ներկայանում է սեփական տաղավարով (հայկականի պատասխանատուներն են եղել միության նախագահ Ժան-Մարի Լիեւանը եւ նրա կինը` տիկին Ազատուհին-հեղ.) եւ միայն ամենաակտիվներն են ելույթ ունենում բեմահարթակում:
Մեր հայրենակիցներն այս տարի միջոցառմանը մասնակցել են առանձնահատուկ ոգեւորությամբ:): Ժաննան կատարել է իր երգացանկից “Անխոս հերոս” ռազմական երգը, Ջուլիա Համբարձումյանը երգել է Սիրուշոյի “Քելե-քելե”-ն, մենապարուհի Ռոզան ներկայացել է “Տավիղ” պարով, վերջում էլ Կարենը, Կարինեն, Տաթեւը, Ենովքը, Սեզան եւ Գայանեն պարել են Արա Գեւորգյանի “Արցախ” ստեղծագործության ներքո:
Ժաննան` Մոնպելյեի հայերի միության նախագահ Ժան-Մարի Լիեւանի եւ նրա տիկնոջ` Ազատուհու հետ
“Մեր երգն ու պարը ջերմություն հաղորդեցին ներկաներին. դա յուրահատուկ հրավեր էր օտարազգի հանդիսատեսին եւ կարոտի ձայն տեղի հայերի համար”,-հայտնում են Մոնպելյեի հայերի միությունից:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Ժաննայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: