Ակրոբատ ու պարուհի Թինա Քեյն օրերս նկարահանել է իր առաջին երգի տեսահոլովակը եւ այսուհետեւ կներկայանա որպես երգչուհի։ BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչ թեմայով է իր առաջին աշխատանքը:
Թինա Քեյի նոր տեսահոլովակի նկարահանումներին
Պարզվում է` Թինան ավարտել է Երեւանի կոնսերվատորայի ջազ-վոկալ բաժինը. «Մանկուց երգում եմ, սկզբում սովորել եմ Սպայի տան երաժշտական դպրոցում, ուղղակի հետագայում ընտրեցի կրկեսն ու պարարվեստը, բայց անընդմեջ երգել եմ տարբեր համերգների ու միջոցառումների ժամանակ, պարզապես իմ անձնական երգացանկը չունեմ»։
Նրա առաջին երգը Մեծ եղեռնի թեմայով է: «Ցեղասպանություն» ռուսալեզու երգի հեղինակներն են Արմեն եւ Սուսաննա Խլղաթյանները.«Իմ ձայնին ավելի ներդաշնակ է ռուսերենը, այդ պատճառով երգը ռուսերեն է։ Հասկացանք, որ այն հարկավոր է տեսահոլովակով ներկայացնել։ Ամեն ինչ շատ արագ ստացվեց. երգի ձայնագրումն ու տեսահոլովակի նկարահանումը տեւեց ընդամենը 7 օր։ Ընկերներս առանց որեւէ գումարի կողքիս կանգնեցին, նրանց շնորհիվ իրականացան նկարահանումները»։
Թինա Քեյի նոր տեսահոլովակի նկարահանումներին
Թինան հայտնել է, որ տեսահոլովակում, որի պրեմիերան կկայանա մինչեւ ապրիլի 24-ը, նկարահանվել են իր ստուդիայի սաները, նաեւ դերասանուհիներ Նաիրա Մովսիսյանը եւ Մանանա Դավթյանը։ Հոլովակը նկարահանել է կինոռեժիսոր Վահան Խաչատրյանը, օպերատորն ու մոնտաժողը Ջոն Ջալավյանն է, նկարիչն ու դիմահարդարը՝ Անահիտ Աղաջանյանը.«Հոլովակը կլինի սեւ, կարմիր ու սպիտակ գույներով, կարծում եմ` տարբերվող աշխատանք կստացվի: Պետք է նշեմ, որ Ցեղասպանության մասին հոլովակներից ինձ համար ամենացնցողն Ինգա ու Անուշ Արշակյաննների «Ապրելու ապրիլ»-ն է»։
Թինա Քեյը նպատակ ունի իր սաների հետ մենահամերգ ունենալ. «Շոուի մի հատված պատրաստ է, բայց մենահամերգը ֆինանսների հետ է կապված, դեռ չեմ կարողանում իրականացնել, թեեւ անընդմեջ աշխատում եմ»։
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Թինա Քեյը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: