Բոլոր ժամանակների եւ ազգերի հիթ “Unbreak My Heart”-ը կատարող երգչուհի Թոնի Բրեքսթոնը, շշուկների համաձայն, սիրավեպ է սկսել հոլիվուդյան կատակերգու դերասան Էդի Մերֆիի հետ:
Թոնի Բրեքսթոնը նախկին ամուսնու` Քերի Լյուիսի հետ
Ինչպես հայտնել է լրագրողներին զույգի մտերիմ ընկերը, աստղերի հարաբերությունները բավական լուրջ են. Քոնին եւ Էդին արդեն միմյանց են ծանոթացրել իրենց երեխաներին: Նշենք, որ 50-ամյա դերասանը նախորդ հարաբերություններից 7 երեխա ունի, իսկ 44-ամյա երգչուհին` երկու որդի, որոնց դաստիարակել է երգիչ Քերի Լյուիսի հետ: Այս զույգը բաժանվել է 2009 թվականին` 8 տարվա համատեղ կյանքից հետո:
Թոնի Բրեքսթոնը
Իրենց սիրավեպը հայտնիները դեռ չեն հաստատում, ավելին` երգչուհու պաշտոնական ներկայացուցիչը հերքել է լուրը. “Թոնին եւ Էդին պարզապես ընկերներ են: Նրանք միմյանց արվեստների երկրպագուներն են արդեն երկար ժամանակ”:
Հնարավոր է, որ լրատվամիջոցները հորինել են հայտնի արտիստների սիրավեպը, բայց վատ չէր լինի, եթե Բրեքսթոնը գտներ իր երջանկությունը, չէ որ “Braxton Family Values” ռեալիթի-շոուի մեծ մասը Թոնին նվիրել է կյանքի նոր ուղեկից գտնելուն:):
Էդի Մերֆին եւ Թրեյսի Էդմոնդսը
Իսկ Մերֆիի անձնական կյանքը կրքի մեծ չափաբաժնով սերիալ է հիշեցնում: Առաջին կնոջից` Նիքոլ Միթչելից բաժանվելուց հետո դերասանը կարճաժամկետ սիրավեպ է ունեցել “Spice Girls” խմբի մասնակիցներից Մելանի Բրաունի` Մել Բիի հետ: Մեկ տարի տեւած հարաբերություններից հետո Էդին լքել է իր հղի ընկերուհուն եւ երգչուհու լույս աշխարհ բերած աղջկա հայրությունն ընդունել միայն ԴՆԹ թեստի դրական պատասխանն իմանալուց հետո: Մերֆին սիրային կապի մեջ է եղել նաեւ Թրեյսի Էդմոնդսի հետ:
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` Spletnik


×
3,640






