×


Ժաննա Բուտուլյանը գրավել է Ֆրիկի սիրտը :)

Ժաննա Բուտուլյանին հեռուստադիտողը ճանաչեց “Դժվար ապրուստ” սերիալում Սյուզկայի դերակատարմամբ, այնուհետեւ նա էպիզոդիկ դերով հանդես եկավ “Ելք չկա” գեղարվեստական ֆիլմում, իսկ այսօր կրկին նկարահանվում է սերիալում` նորահայտ կերպար մարմնավորելով “Հարազատ թշնամի”-ում:

Ժաննա Բուտուլյանը


“Հերոսուհուս մասին շատ բան չեմ կարող ասել. պատահական հայտնված աղջիկ է, որին հաջողվում է գրավել Ֆրիկի սիրտը”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Ժաննան ու հավելել, որ ուրախությամբ է ընդունել “Արմենիա TV”-ի եթեր վերադառնալու առաջարկը.“Ստեղծագործական նույն կազմն է, որի հետ աշխատել եմ,  դերասաններն էլ ծանոթ են”:

Ժաննա Բուտուլյանը


Մասնագիտությամբ հոգեբան Ժաննա Բուտուլյանը տեղեկացրել է, որ հանդես է գալիս նաեւ “Թատրոն 32”-ում եւ դերասանական հմտություններ ձեռք բերելու հարցում իրեն օգնում են ինչպես սերիալային գործընկերները, այնպես էլ Կարեն Բաբաջանյանը, Վահագն Գրիգորյանը եւ այլք:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ժաննա Բուտուլյանի անձնական արխիվից եւ Armenion Photography-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW