×


Ժաննա Բուտուլյանը “ելք չի գտնում” :)

BRAVO.am-ն ամիսներ առաջ տեղեկացրել է, որ “Մեծ Հայք” խմբից ռեփեր Նարեկը, որը հայտնի է նաեւ “Դժվար ապրուստ”-ում իր դերակատարմամբ, նկարահանվում է քրեական դրամայում: Պարզվում է` “Ելք չկա” ֆիլմում հանդես է գալիս նաեւ նրա սերիալային խաղընկերներից Ժաննա Բուտուլյանը:

Ժաննա Բուտուլյանը եւ Կամո Ունանյանը


“Սա առաջին փորձս է գեղարվեսատական ֆիլմերի ասպարեզում: Նկարահանումներն իրականացրել ենք ամռանը: Իմ մասնակցությունը սահմանափակվել է էպիզոդիկ դերով”,-մեզ հետ զրույցում ասել է Ժաննան` տեղեկացնելով, որ “Ելք չկա”-ի դերասանական կազմում են Արտաշես Ալեքսանյանը, Արմեն Մարությանը, Անի Հարոյանը եւ այլք, գլխավոր դերակատարը կարատեիստ Կամո Ունանյանն է, որը նաեւ ֆիլմի պրոդյուսերն է, իսկ ռեժիսորը Վահե Սայանն է: 

Անի Հարոյանը եւ Կամո Ունանյանը` "Ելք չկա" ֆիլմի նկարահանումներին


Քրեական դրաման մայրաքաղաքի կինոթատրոններում կցուցադրվի հունվարից: Նշենք, որ ստեղծագործական այս նորությունը Ժաննայի կյանքում միակը չէ. նրա խաղին այսուհետ կարող եք հետեւել նաեւ թատրոնում.“Համագործակցության առաջարկ եմ ստացել “Թատրոն 32”-ից եւ սիրով ընդունել եմ”: 

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` “Ելք չկա” ֆիլմի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW