Ժոռ Մելոյանն ու Լուսինե Ղազարյանը հինգ ամիս է՝ կապված են ամուսնական թելերով: Հայկական եւ արտասահմանյան մի շարք տեսահոլովակների ռեժիսորը BRAVO.am-ին է տրամադրել հարսանեկան ֆոտոշարքից չհրապարակված կադրեր, խոսել իր եւ կնոջ ներկայիս զբաղվածության եւ ընտանիքի հնարավոր համալրման մասին:
Ժոռ Մելոյանը՝ կնոջ հետ
«Ամուսնությունից հետո կյանքումս շատ բան է փոխվել ու միայն դեպի դրականը»,-նշել է նա եւ հավելել, որ շարունակում է իր ստեղծագործական գործունեությունը, իսկ կինը՝ Լուսինեն, ուսանողուհի է, ժամանակ առ ժամանակ օգնում է իրեն աշխատանքում:
Ժոռ Մելոյանի եւ Լուսինե Ղազարյանի հարսանիքին
«Ազատ ժամանակ միասին սիրում ենք անել այն բոլոր լավ բաները, որոնք հնարավոր են մեր երկրում՝ ընկերների, բարեկամների հետ ժամանակ անցկացնել, զբոսնել, կինո կամ թատրոն գնալ»,-պատմել է Ժոռը:
Ժոռ Մելոյանի եւ Լուսինե Ղազարյանի հարսանիքին
Մեր հարցին՝ արդյոք մտածում են ընտանիքի համալրման մասին, ռեժիսորը հակիրճ պատասխանել է.«Իհարկե, մտածում ենք»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի / Bravo.am/
Լուսանկարները՝ Ժոռ Մելոյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: