×


Ժոռ Մելոյանի դստեր 1-ամյակի եւ ատամհատիկի լուսանկարները

Ժոռ Մելոյանի եւ Լուսինե Ղազարյանի դուստրը դարձել է 1 տարեկան: Ծնողներն աղջնակի առաջին տարեդարձին կազմակերպել են նաեւ նրա ատամհատիկի արարողությունը: Թե ինչպես է անցել խնջույքը, ինչ մասնագիտություն է ընտրել փոքրիկ Նարեն, որքանով է իր ներկայությամբ փոխել ծնողների կյանքը, ռեժիսորը պատմել է BRAVO.am-ին, նաեւ տրամադրել տոնական օրվա լուսանկարները:

Փոքրիկ Նարեի մեկամյակին


«Քանի որ աղջիկս ծնվել է ամռանը, նախ մեր տան ընդարձակ բակում նշեցինք, ապա Երեւանի մանկական սրճարաններից մեկում տոն կազմակերպեցինք»,-ասել է Ժոռը եւ հավելել, որ շատ լավ եւ ջերմ օր են անցկացրել.«Խնջույքին ներկա էին մեր ընտանիքի բարեկամները, հարազատներն ու ընկերները»:

Ռեժիսորը նշել է, որ աղջիկը շատ է սիրում ուշադրության կենտրոնում լինել. «Այդ օրն էլ իրեն շատ լավ էր զգում, անվերջ պարում էր, ժպտում եւ ուրախանում բոլորին հավասար»:

Ժոռ Մելոյանը՝ դստեր հետ


Պարզվում է՝ փոքրիկ Նարեն ատամհատիկի արարողությանը միանգամից երկու մասնագիտություն է ընտրել. «Նա որոշեց դառնալ բանկիր, կամ էլ դասախոս»,-պատմել է հայրիկը:

Նարեն՝ մայրիկի հետ


Ժոռը նշել է նաեւ, որ բոլորն աղջկան իրեն են նմանեցնում.«Նրա ծննդից հետո այնքան շատ է փոխվել կյանքս դեպի դրականը, որ շարադրելու համար շատ երկար ժամանակ կպահանջվի: Ուզում եմ, որ երջանիկ կյանք ունենա, դրա մեջ մտնում է ամեն ինչ»:

BRAVO.am-ը Նարենին եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ եւ անհոգ մանկություն:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ժոռ Մելոյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին