Ինգրիդ Կոկչյանը թեեւ չի սիրում խոսել անձնական եւ ընտանեկան թեմաներով, սակայն «ֆեյսբուքյան» իր էջում պարբերաբար տեղեկացնում է՝ ինչ նորություններ կան իր կյանքում:
Արմեն Մկրտչյանը եւ Ինգրիդ Կոկչյանն՝ իրենց դստեր հետ
Նախկին հաղորդավարուհին ժամանակին այդ կերպ հայտնել էր, որ ընտանիք է կազմել Արմեն Մկրտչյանի հետ, այնուհետեւ իմացանք, որ նա սիրելի տղամարդուն դուստր է պարգեւել:
Ինգրիդ Կոկչյանը եւ Արմեն Մկրտչյանը
Իսկ ահա հուլիսի 21-ին փայտե զարդերի դիզայները սոցցանցային էջում կրկին փոխել է կարգավիճակը եւ տեղեկացրել, որ այլեւս հարաբերությունների մեջ չէ Արմեն Մկրտչյանի հետ:
Ինգրիդ Կոկչյանը՝ որդու հետ
Նշենք, որ Ինգրիդի եւ Արմենի դուստրը 1 տարեկան է: Հաղորդավարուհին նաեւ 11-ամյա տղա ունի նախկին ամուսնուց՝ Արման Մարգարյանից:
BRAVO.am
Լուսանկարները՝ Ինգրիդ Կոկչյանի ֆեյսբուքյան էջից


×
19,132





