Իննա Խոջամիրյանի կյանքում բուռն շրջան է: «Շանթ»-ի նախագծերից հայտնի հոգեբան-դերասանուհին այս շրջանում աշխատում է մագիստրոսական թեզի վրա, նաեւ փորձում է նոր նախագծի հիմքեր ձեւավորել՝ ամռանը կամ աշնանը ի կատար ածելու համար: BRAVO.am-ի հետ զրույցում նա առաջին անգամ խոսել է «Սահմանին» սերիալի 2-րդ մասում հանդես գալու եւ անձնականի մասին:
Իննա Խոջամիրյանը
Նոր կերպարը՝ դիպուկահար
«Սահմանին»-ի նոր եթերաշրջանում դիպուկահար աղջկա եմ մարմնավորում՝ Մանեին, ով կապիտան Խաչատրյանի՝ Աշոտ Տեր- Մաթեւոսյանի ջոկատում է ծառայության անցնում: Ժամանակից շուտ ավելի մանրամասն ոչինչ ասել չեմ ուզում եւ իրավունք էլ չունեմ:
Մանկության երազանք
Առաջարկն անսպասելի էր, բայց շատ հստակ, ընդունել եմ առանց տատանվելու եւ ավելորդ քննարկումների: Մանկության գաղտնի ու լավ փայփայած երազանքներիցս էր ծառայել բանակում ու դիպուկահար հրացանով կրակել սովորել: Սա, թերեւս, լավագույն առաջարկներից է, որ կարող էի ստանալ:
«Սահմանին» սերիալի նկարահանումներին
Էքստրեմալ նկարահանումներ
Էքստրիմի սիրահար եմ: Սերիալի նկարահանումներն էլ, ինչ խոսք, ռիսկային տարրեր են պարունակում ՝ սկսած դիպուկահարի՝ բավական ծանր զենք կրելուց մինչեւ խաղալը զորամասերում, խրամատներում, դաշտերում, անտառներում, սարերում եւ այլուր: Աշխատանքային ժամերս րոպեների պես արագ անցնում են այս նախագծում, միայն օրվա վերջում, երբ ի վիճակի չեմ լինում այլ գործ ձեռնարկել, հասկանում եմ` սաստիկ հոգնած եմ:
Իննա Խոջամիրյանը
Անձնական կյանք
Երբ անձնական նորություն ունենամ, չեմ կարծում` վրիպի մեր հասարակության աչքից: Սա, իհարկե, վատ կոնտեքստով չեմ ասում, ընդհակառակը` ողջունում եմ հայերիս բնորոշ հետաքրքրասիրությունը, ես եւս այդպիսին եմ, ինչու` ոչ:): Չեմ կարող ասել` ինչ կլինի վաղը, բայց այս պահին ոչ նշանված եմ, ոչ` ամուսնացած:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Իննա Խոջամիրյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: