×


Ի՞նչ աշխատանքով են զբաղված Յանան ու Սուրենը կադրից դուրս

Հաղորդավար-ամուսիններ Յանա Դանիելյանն ու Սուրեն Փահլեւանյանն այժմ “Հանրային” հեռուստաընկերության եթերում վարում են “Առավոտ լուսո” ծրագիրը, իսկ սերիալներում չեն նկարահանվում:

Յանա Դանիելյանը


BRAVO.am-ի հետ զրույցում Յանա Դանիելյանը նշել է, որ բացի հաղորդավարական աշխատանքից, ունեն բիզնես եւ աշխատում են կադրից դուրս. նա իր մայրիկի հետ ղեկավարում է տուրիստական ընկերություն, իսկ ամուսինը վերահսկող է շինարարական կազմակերպություններից մեկում:

“Հաղորդավարությունից ի սկզբանե մեծ եկամուտ չեմ ակնկալել, այլ ընտրել եմ որպես երկրորդ մասնագիտություն”,-ասել է Յանան, որն առաջին մասնագիտությամբ դաշնակահար է: Նա նաեւ հավելել է, որ որպես հաղորդավար հանուն գումարի չի աշխատում.“Այս ոլորտն ինձ համար շատ հետաքրքիր է”:

Սուրեն Փահլեւանյանը դստեր` Ադելի հետ


Խոսելով սերիալների մասին` Յանա Դանիելյանը նշել է, թե, ամենայն հավանականությամբ, այլեւս հանդես չի գա դրանցում. “Առաջարկներ շատ են լինում, բայց սերիալում նկարվելն ինձ համար արդեն հետաքրքիր չէ: Առավոտից մինչեւ ուշ գիշեր պետք է ժամանակդ դրան տրամադրես, իսկ նման ցանկություն այլեւս չունեմ”:

Յանան իր ժամանակի մեծ մասը տրամադրում է ընտանեկան կյանքին ու մեկ եւ կես տարեկան դստերը` Ադելին.“Աղջկաս ես եմ խնամում, բայց նաեւ հարկավոր է լինում տատիկների օգնությանը դիմել: Քանի որ Սուրենի հետ չենք գնում ուղիղ եթերի, երբ ես առավոտյան աշխատանքի եմ գնում, Ադելը տանն ամուսնուս հետ քնած է լինում”:

Յանա Դանիելյանը, Սուրեն Փահլեւանյանն ու փոքրիկ Ադելը


Հաղորդավարուհու խոսքով` աղջիկը սիրում է այգի գնալ ու կարուսելներ նստել,  ծնողներն էլ նրան երբեմն տանում են նոր վայրեր. օրեր առաջ միասին գնացել են կենդանաբանական այգի.“Ադելը հատկապես հավանել էր ձիերին ու փղիկին, իսկ կապիկներից վախեցել էր, որովհետեւ իրար հետ կռվում էին:): Իսկ շներին ինձ նման շատ է սիրում: Չիկա շնիկը մեր տան անդամն է”:

Ադելն օգոստոսին կդառնա երկու տարեկան, իսկ սեպտեմբերից կհաճախի քոլեջ. “Կարծում եմ` ավելի լավ կլինի քոլեջ գնա, քան` մանկապարտեզ: Այնտեղ խաղերի հետ մեկտեղ ավելի կկրթվի, լեզուներ կսովորի: Չեմ թողնում, որ մուլտեր շատ նայի, մանավանդ այժմյան ագրեսիվ մուլտֆիլմերը: Աղջիկս սիրում է կենդանական աշխարհի մասին հաղորդումներ դիտել”:

Յանա Դանիելյանը


Յանա Դանիելյանը նշում է` երեխային հեռու է պահում իր աշխատանքից ու նկարահանումներից. “Մեր ասպարեզը շատ բարդ է: Չեմ ուզում, որ Ադելն ինչ-որ տեղ նկարահանվի,  չեմ էլ ընդունում, որ փոքրիկ երեխաներին բերում են այս ոլորտ: Հետագայում էլ չէի ցանկանա, որ կապ ունենար, բայց գուցե դերասանական տաղանդ ունի եւ մեծ տարիքում ցանկանա մասնագիտանալ  հենց այս ոլորտում”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Յանա Դանիելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW