“Եռաչափ սեր”-ում Լիլիթի դերակատարմամբ հայտնի դարձած Լիա Զախարյանն այս շրջանում զբաղված է Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ավարտական քննություններով, բայց նաեւ հասցնում է նկարահանվել կրկին “Արմենիա” հեռուստաընկերության “3 կյանք” սերիալում:
Լիա Զախարյանը
“Քասթինգի եմ մասնակցել եւ առաջարկ ստացել մարմնավորելու Էրիկայի կերպարը, որն ամերիկահայ հարուստի աղջիկ է: Փախչելով ընտանիքից` նա վերադարձել է Հայաստան` սիրելիի մոտ, որը հակված է գողության: Նրանք ազատամիտ են, կարող են խենթություններ անել հանրության առջեւ, անգամ միմյանց վիրավորել ու ապտակել, բայց միեւնույն ժամանակ շատ բարի են”,-BRAVO.am-ին պատմել է սերիալային դերասանուհին:
Լիա Զախարյանը
Լիլիթից հետո Էրիկային մարմնավորելիս Լիա Զախարյանը որոշ դժվարություններ է ունենում.“Առաջին նկարահանումներին զգում էի, որ իմ մեջ դեռ Լիլիթն է, բայց աստիճանաբար հաղթահարում եմ` դառնալով Էրիկան, ով այլ կերպ է մտածում, արտահայտվում, գործում ու ժպտում, ունի ուրիշ անցյալ ու ներկա”:
Նարեկ Մարտիրոսյանը, Լիա Զախարյանը եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանը
Մեզ հետ զրույցում նա նշել է, թե ցանկանում է մարմնավորել տարբեր կերպարներ.“Պատրաստ եմ հանդես գալ հանցագործի, գործարար տիկնոջ, խենթ սիրահարի, նյութապաշտ խաբեբայի եւ այլ “մաշկերով”: Ուզում եմ զգալ ու հասկանալ նրանց հոգեվիճակը”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` La Fete-ի եւ Լիա Զախարյանի անձնական արխիվից


×
21,471






